Artsakhpress

Քաղաքական

Սեմերիկովը մեկնաբանել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հետ կապված հարցերը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը մեկնաբանել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակման շուրջ ստեղծված իրավիճակը:

Սեմերիկովը մեկնաբանել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հետ կապված հարցերը

Սեմերիկովը մեկնաբանել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հետ կապված հարցերը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 նոյեմբերիԱՐՑԱԽՊՐԵՍ: Կազմակերպության պաշտոնական էջում հրապարակված մեկնաբանության մեջ նա նշել է, որ Աստանայում տեղի ունեցած քննարկումների ժամանակ մի քանի մոտեցում է դիտարկվել, այդ թվում ռոտացիոն կարգով պաշտոնն այբբենական կարգով փոխանցելը: Այդ դեպքում հաջորդ պետությունը Բելառուսն է, հայտնում է panorama.am-ը։

«Հենց այդ սկզբունքի մասին է խոսել Ղազախստանի նախագահը` ամփոփելով Աստանայում տեղի ունեցած քննարկումների արդյունքները: Մյուս դիրքորոշումը այն է, որ Հայաստանի ներկայացուցիչը շարունակի պաշտոնավարել մինչ եռամյա ժամկետի ավարտը: Շատ երկրներ այդ քայլի էֆեկտիվության հարց են բարձրացնում»,-ասված է մեկնաբանության մեջ:

Նրա խոսքով, ՀԱՊԿ խորհուրդը շարունակում է քննարկել այդ հարցը կառուցողականության ու գործընկերային տրամաբանության մեջ:

«Ընդ որում ցանկանում եմ նշել, որ ցանկացած դեպքում որոշումն ընդունվելու է շաբաթ օրը ՀԱՊԿ վեց անդամների մասնակցությամբ կոնսենսունով` հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը: Մեծ հույս ունեմ, որ ԶԼՄ-ները զերծ կմնան տարբեր մեկնաբանություններից, որոնք չեն արտացոլում իրականությունը` կապված ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման գործընթացների հետ»,-ասել է նա:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կամո Աղաջանյանը նշանակվել է ԱՀ Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Նախագահական ընտրություններին առաջադրվելու նպատակով սկսում եմ քաղաքական կոնսուլտացիաներ. Վիտալի Բալասանյան

Դրմբոն-Ստեփանակերտ ճանապարհին մեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ

«Ով ուժեղ է, նա էլ ճիշտ է». Ալիևը հայտարարել է, որ Արցախի հիմնահարցի՝ ուժի միջոցով լուծման տարբերակը միշտ էլ օրակարգային է իրենց համար

Ստեփանակերտի քաղաքապետարանը կազմակերպել է գրական-երաժշտական երեկո

Ստեփանակերտում գործում է «Վիտա Մեդ» բժշկական նոր կենտրոն

Բակո Սահակյանն ընդունել է Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների

Արթուր Մկրտչյանն այսօր կդառնար 60 տարեկան. քաղաքական գործիչն ընկերների հուշերում

Արցախյան շարժման հիմքը մեր միասնականությունն է. Վահրամ Բալայան

Search