Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսն է ֆինանսավորել Թուրքիայում տարիներ առաջ տեղի ունեցած բողոքի ցույցերը:
Էրդողանն ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսին մեղադրել է Թուրքիայում բողոքի ցույցերը ֆինանսավորելու մեջ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Gazeta.ru-ն, խոսքը 2013 թվականին երկրի մի շարք քաղաքներում, մասնավորապես՝ Ստամբուլում տեղի ունեցած ցույցերի մասին է, որոնց համար պատճառ էր հանդիսացել ոստիկանության հետ բախումների հետևանքով 15-ամյա դեռահասի մահը:
«Նա այն մարդն է, որը շատ փող ունի և այն ծախսում է ժողովուրդներին բաժանելու վրա», - ասել է Էրդողանը:
Թուրք նախագահի խոսքով՝ երկրում ընդդիմությունը գործում է Սորոսի շահերից ելնելով: