Artsakhpress

Միջազգային

Եվրամիությունը 146 մլն եվրոյով կրճատել է Թուրքիային տրամադրվելիք աջակցությունը

Եվրոպական խորհրդարանը և ԵՄ անդամ երկրները քննարկել ու համաձայնության են եկել Եվրամիության (ԵՄ) 2019 թվականի բյուջեի վերաբերյալ։

Եվրամիությունը 146 մլն եվրոյով կրճատել է Թուրքիային տրամադրվելիք աջակցությունը

Եվրամիությունը 146 մլն եվրոյով կրճատել է Թուրքիային տրամադրվելիք աջակցությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հաջորդ տարվա ԵՄ բյուջեն կկազմի 148․2 մլրդ եվրո, որից 1․45մլրդ եվրո կտրամադրվի Թուրքիային՝ փախստականներին աջակցելու նպատակով, գրում է ermenihaber.am-ը:
Իսկ եվրաանդամակցության բանակցությունների համատեքստում Թուրքիային տրամադրվող ֆինանսական աջակցությունը զգալիորեն նվազեցվել է, ինչի արդյունքում Թուրքիան նախատեսվածից 146․7 մլն եվրոյով պակաս աջակցություն կստանա 2019 թվականի համար։
Եվրամիության և Թուրքիայի միջև 2005թ․ սկսված անդամակցության բանակցություններն այս պահին փաստացիոեն սառեցված են։ 2016թ․ ձախողված հեղաշրջմանը հաջորդած մասսայական ձերբակալություններից ու կալանավորումներից հետ Եվրամիությունը հրաժարվեց Թուրքիայի հետ բանակցությունների շրջանակն ընդլայնելու մտադրությունից։
ԵՄ-ի 2019թ․ բյուջեն հաջորդ շաբաթ քվեարկության կդրվի խորհրդարանում և անդամ երկրներում։ Ակնկալվում է, որ կողմերը կհաստատեն բյուջեի նախագիծը։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կամո Աղաջանյանը նշանակվել է ԱՀ Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Արթուր Մկրտչյանն այսօր կդառնար 60 տարեկան. քաղաքական գործիչն ընկերների հուշերում

Ստեփանակերտում գործում է «Վիտա Մեդ» բժշկական նոր կենտրոն

Google-ը տարվա ընթացքում ավելի քան 13 մլրդ դոլար կներդնի ԱՄՆ-ում տվյալների մշակման իր կենտրոններում ու գրասենյակներում

Արայիկ Հարությունյանը վստահ է՝ Արցախում գյուղատնտեսությունը տնտեսական աճն ապահովող հիմնական ուղղություններից է լինելու

Հաթերքում կկազմակերպվի ժենգյալով հացի երկրորդ փառատոն

Հատուկ հանձնարարությունների գծով ԱՀ Նախագահի ներկայացուցիչ Կարեն Սարգսյանն ազատվել է պաշտոնից

Մայրաքաղաքում հանցագործություն կատարած անձանց մեջ մեծ թիվ են կազմում կանայք

Փետրվարի 20-ին Արցախում «Օդային տագնապ» ազդանշանով քաղաքացիական պաշտպանության մարզում կանցկացվի

Search