Artsakhpress

Քաղաքական

Ռուսաստանն ակնկալում է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների վերսկսում ՀՀ-ում կառավարության ձևավորումից հետո

Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով կառավարության ձևավորումից հետո Հայաստանն ու Ադրբեջանը կվերսկսեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները:

Ռուսաստանն ակնկալում է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների վերսկսում ՀՀ-ում կառավարության ձևավորումից հետո

Ռուսաստանն ակնկալում է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների վերսկսում ՀՀ-ում կառավարության ձևավորումից հետո
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին Բաքվում մեկնարկած Սևծովյան տնտեսական համագործակցության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ընթացքում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Երեկ ես շարունակական և մանրամասն զրույց եմ ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Մենք զգացել ենք բանակցությունները վերսկսելու և կառուցողական  հանգուցալուծում գտնելու նրա անկեղծ տրամադրվածությունը: Ռուսաստանը որպես Հայաստանի և Ադրբեջանի մտերիմ գործընկեր  և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝  կանի ամեն ինչ փոխզիջման հասնելու  անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար»,- ասել է Լավրովը:
Լավրովը հիշեցրել է, որ ավելի վաղ կայացել են շփումներ երկու երկրների ղեկավարների և արտաքին գերատեսչությունների ղեկավարների միջև, սակայն դրանք կայացել են մինչև Հայաստանում տեղի ունեցած ընտրությունները: «Հիմա, երբ այդ փուլն արդեն անցյալում է, սպասվում է կառավարության ձևավորումը, որից հետո, ես կարծում եմ, հայկական կողմը պատրաստ կլինի ադրբեջանցիների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ վերսկսել բանակցային գործընթացը»,- ավելացրել է ՌԴ ԱԳ նախարարը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ամուլսարը եւ Արցախը կարող է համեմատել միայն տգետ, հիվանդ մարդը կամ դավաճանը. Դավիթ Բաբայան

«Երեմյան Փրոջեքթս»-ը Արցախի զորամասերում սննդի մատակարարում կիրականացնի

Բախվել են «ԳԱԶ-53»-ն ու «Hyundai Sonata»-ն. վերջինս ամբողջությամբ այրվել է. կան վիրավորները (ֆոտո)

Փաշինյանը ներկայացրել է զինծառայողների աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները

Շուշիի շրջանում բախվել են Mitsubishi Pajero-ն և բեռնատար КамАЗ-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր. Shamshyan.com

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Արայիկ Ղազարյանին

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Հադրութում կկայանա Արցախյան գինու վեցերորդ փառատոնը

Կանոնավոր ջրամատակարարման վերականգնման ուղղությամբ աշխատանքներ են տարվում

Search