Artsakhpress

«Ճանաչիր քո հայրենիքը» ծրագրի շրջանակներում Հայաստան է մեկնել ուսանողների 30-րդ խումբը

«Արարիչ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ «Ճանաչիր քո հայրենիքը» ծրագրի 30-րդ փուլով այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Ստեփանակերտի Թամարա Քամալյանի անվան պետական բժշկական քոլեջի 24 ուսանող հայրենաճանաչողական եռօրյա այցով մեկնել է Մայր Հայաստան:

«Ճանաչիր քո հայրենիքը» ծրագրի շրջանակներում Հայաստան է մեկնել ուսանողների 30-րդ խումբը

«Ճանաչիր քո հայրենիքը» ծրագրի շրջանակներում Հայաստան է մեկնել ուսանողների 30-րդ խումբը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝  ծրագրի  հերթական խմբի մասնակիցների  հետ   հանդիպել   և   հաջողություն  է     մաղթել  «Արարիչ»  բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների  խորհրդի   նախագահ  Կարեն  Սարգսյանը:

Խոսելով  «Արարիչ» բարեգործական  հիմնադրամի  գործունեության  մասին՝ Կ. Սարգսյանն  ասել է, որ Ստեփանակերտի Թամարա Քամալյանի անվան պետական բժշկական քոլեջն առաջին անգամ է մասնակցում ծրագրին և դա  նոր համագործակցության սկիզբ է:
«Վստահ ենք, որ դուք նույնպես հնարավորինս   լավ   կճանաչեք  մեր պատմական    հայրենիքը և  կկարողանաք  գնահատել   ունեցած  դարավոր  մշակութային  արժեքները: Մենք  աշխատում ենք ստեղծել նոր ծրագրեր ու գաղափարներ՝ ընդգրկելով բոլոր անհրաժեշտ ոլորտներն ու բնագավառները: Համոզված եմ, որ հայրենաճանաչողական եռօրյա այցը հետաքրքիր ու բովանդակալից կդարձնի նաև ձեր առօրյան»,-մասնավորապես ասել է նա:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -31-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մասիս Մայիլյանը ընդունեց իր պարտությունը

Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի բնակչի մոտ նոր կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել. քաղաքացին անմիջապես մեկուսացվել է

Ապրիլի 14-ին տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը. հայտնի են թեկնածուների համարները քվեաթերթիկում

Ստեփանակերտում արձանագրվել է 9 ապրանքատեսակների միջին գների փոփոխություն. Տեղեկատվական շտաբ

Կոչ եմ անում իմ աջակիցներին ինքնուրույն որոշում կայացնել ապրիլի 14-ին. Սամվել Բաբայանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ոչ մեկին չի սատարի

Արցախում ՀՀ-ից ժամանած երկու քաղաքացիներ են մեկուսացվել. Նրանց թեստերի պատասխանները կստացվեն վաղը

Միրիկ գյուղի՝ կորոնավիրուսով վարակված բնակչի վիճակը կայուն է, նրա հետ շփված անձանց մոտ վարակին հատուկ որևէ ախտանշան չկա

Մի շարք գյուղմթերքներով, այդ թվում՝ ցորենով, զգալի աջակցություն ենք ցուցաբերելու Մայր հայրենքին. Արայիկ Հարությունյան

Թեստավորված անձանից երկուսի մոտ COVID-19 հետազոտման թեստի արդյունքում ախտորոշվել է կորոնավիրուս․ ԱՀ ԱՆ

Search