Artsakhpress

Հասարակական

Տարօրինակ թուրքական լուրեր՝ տոնական օրերին ընթերցողներին զվարճացնելու համար. Հարութ Սասունյանի հոդվածը

Այս տարվա ընթացքում ես հավաքել եմ արտառոց ուղերձների կամ կանոնների տարբեր օրինակներ, որոնք պարտադրվում են թուրքական հասարակությանը։

Տարօրինակ թուրքական լուրեր՝ տոնական օրերին ընթերցողներին զվարճացնելու համար. Հարութ Սասունյանի հոդվածը

Տարօրինակ թուրքական լուրեր՝ տոնական օրերին ընթերցողներին
զվարճացնելու համար.  Հարութ Սասունյանի հոդվածը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍԲնականաբար, միլիոնավոր ազատամիտ և քաղաքակիրթ թուրքեր դժգոհ են այս ժամանակավրեպ կանոններից, սակայն քանի դեռ Էրդողանը իշխանության ղեկին է, նման խիստ միջոցները շարունակելու են պարտադրվել բոլոր թուրք քաղաքացիներին... Ահա մի քանի օրինակ.
 
- «Ալ Մոնիտոր»-ի թղթակից Փինար Թրեմբլեյը հաղորդել է, որ «Դիյանեթը»՝ Թուրքիայի կրոնական հարցերով վարչության կայքը, հայտարարել է, որ «հիմք ընդունելով Մուհամեդ մարգարեի հայտնի խոսքերը՝ մահմեդականներին խորհուրդ է տրվում ուտել և խմել աջ ձեռքով և նույնը սովորեցնել իրենց երեխաներին, քանի որ «սատանան ուտում է ձախ ձեռքով»: Իսկ ի՞նչ անեն նրանք, ովքեր ձախլիկ են կամ աջ ձեռք չունեն, հետաքրքրվում են թուրքական հասարակության բազմաթիվ անդամներ։
 
- Հայտնի իսլամական իմամ Իհսան Սենոքըկն այս տարվա փետրվարին ազատվել է «Դիյանեթ»-ից, իր վիճահարույց հայտարարությունից հետո, որ տաբատ հագնող կանայք մեղավոր են՝ կանխորոշված դժոխքի համար։ Սենոքըկը նաև հայտարարել է, որ մարդը չպետք է համբուրի իր երիտասարդ զոքանչին, քանի որ այն կարող է հանգեցնել գայթակղության…
 
- Թուրքիայում «Ինջիրլիք» ավիաբազայի հարևանությամբ բնակվող Մահմուդ Աքարը ասել է «Սպուտնիկ» լրատվականին, որ այնտեղ տեղակայված ամերիկացի զինվորները գնում են թուրք երեխաներին, որոնց հետագայում տեղափոխում են Միացյալ Նահանգներ՝ նրանց կրոնափոխ անելու և քրիստոնյա դարձնելու համար։
- Ստամբուլի համալսարանի թուրք դասախոս Յավուզ Օրնեքը հունվարի 6-ին թուրքական հեռուստատեսությամբ հայտարարել է, որ Նոյը ջրհեղեղից առաջ իր որդու հետ շփվելէ բջջային հեռախոսով։ Օրնեքը նաև հայտարարել է, որ Նոյն իր տապանը կառուցել է պողպատե սալիկներով, և այն աշխատել է միջուկային էներգիայով… «Ես գիտնական եմ և խոսում եմ գիտական տեսանկյունից», պնդել է տգետ Օրնեքը։
 
- Թուրքիայի կրոնական հարցերով վարչությունը հայտարարել է, որ աղջիկները ինը տարեկանում, իսկ տղաները 12 տարեկանում կարող են ամուսնանալ…
 
- «Դիյանեթը» նաև արձակել է մի քանի ֆեթվաներ (կրոնական հրովարտակներ), հայտարարելով, որ «Բիթքոիններն անընդունելի են այս պահին»։ Երկրորդը հայտարարել է, որ տղամարդկանց մազերի սև ներկումըպատշաճ չէ՝ ըստ իսլամի: Երրորդն արգելել է վիճակախաղի տոմսեր ձեռք բերելկամ աշխատել այնտեղ, որտեղ ալկոհոլ է վաճառվում։ Չորրորդն արգելել է լսել«անբարո երաժշտություն»։ Սակայն ամենավիճահարույց ֆեթվան այն էր, որ տղամարդը կարող է ամուսնալուծվել կնոջ հետ հեռախոսով, էլեկտրոնային փոստով, տեքստային հաղորդագրությամբ կամ նամակով։ Ամուսնալուծությունը հայտարարելու նման միջոցը նույնն է, ինչ ամուսնու երեսին ասելը։ Միակ բանը՝ կինը պետք է համոզված լինի, որ տեքստային հաղորդագրությունը կամ էլեկտրոնային փոստը ուղարկված է ամուսնու կողմից:
 
- «Նյուզուիք» հանդեսը մեջբերել է մի թուրք իսլամական քարոզչի, որը հայտարարել էր Fatih Medreseleri կրոնական հեռուստաալիքով, թե առանց մորուքի տղամարդիկ «չեն կարող տարբերվել կանանցից» և կարող են այլ մարդկանց կողմից «անպարկեշտ մտքեր» առաջացնել։ «Տղամարդիկ պետք է մորուք աճեցնեն։ Մորուքը մարդու մարմնի երկու մասերից մեկն է, որով տղամարդը տարբերվում է կնոջից», հայտարարել է Մուրատ Բայարալը։ «Եթե հեռվում երկար մազերով մարդ եք տեսնում, կարող եք մտածել, որ նա կին է, եթե նա մորուք չունի, որովհետև այսօր կանայք և տղամարդիկ միանման են հագնվում։ Աստված չանի… Դուք կարող եք անպարկեշտ մտքեր ունենալ, բացատրել է նա, արտահայտելով այն վախը, որ տղամարդիկ կարող են նույն սեռի անձանց նայել սեռական հետաքրքրությամբ:
 
- Ինչպես նշել էի իմ նախորդ հոդվածներից մեկում, Թուրքիայի նախկին փոխվարչապետ Բյուլենտ Արինջը հայտարարել է, որ «կանայք չպետք է բարձրաձայն ծիծաղեն հասարակության մեջ»:
 
Ըստ «Նյուզուիք»-ի, վերոհիշյալ ուղերձները ցույց են տալիս, որ նախագահ Էրդողանը փորձում է Թուրքիան տանել «կրոնական ուղիով՝ իսլամական ազգայնականության նոր տարբերակով։ 1923 թվականին, ժամանակակից Թուրքիայի հիմնադրումից ի վեր, «աշխարհիկություն» բառը ամրագրվել է Թուրքիայի սահմանադրության մեջ: Սակայն Էրդողանն ավելի շատ խորհուրդ է տալիս, որ կրոնը հասարակական կյանքի մաս դառնա:  Անցյալ տարի էվոլյուցիայի դասերը հանվել են հանրակրթական դպրոցների ուսումնական ծրագրերից, և կառավարությունը թույլ է տվել աղջիկներին դպրոցում գլխաշոր կրել, ինչն արգելված էր անցյալում»:
 
«Նյուզուիք»-ի թղթակից Քրիստինա Մազան եզրակացրել է. «Այսօր Թուրքիայի ղեկավարությունը կանգնած է որոշում կայացնելու շատ բարդ խնդրի առջև՝ թե ինչպես կառավարել իր հասարակության կրոնական և աշխարհիկ ասպեկտները միաժամանակ։ «Մահմեդական աշխարհում հավատացյալները վերահաստատվել են  մի շարք տարամետ հոսանքներով։ Սա անխուսափելիորեն խթանել է մահմեդականների զանգվածներին Թուրքիայում», ասել է աշխարհաքաղաքագետ Ջորջ Ֆրիդմանը՝ Real Clear World-ի համար գրված ապրիլյան խմբագրականում։ «Աշխարհիկ, եվրոպական մշակույթը, որը գերակշռում էր երկրում, հակադրվում է կրոնական հզոր պահանջներին։ Քաղաքական և սոցիալական հիմնական հարցն այն է, թե ինչպես ստեղծել միասնական պետություն՝ կառուցված երկու տարբեր մշակույթների վրա»: 
 
Հուսով ենք, որ նախագահ Էրդողանն ու նրա հետամնաց իմամները 2019 թ. նոր տարօրինակ հրովարտակներ կարձակեն՝ Թուրքիան վերադարձնելով Քարի դար…
 
 Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանը զառանցում է. Վիտալի Բալասանյանը՝ աղմկահարույց սպանությունների մասին

Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի. դատարանն ընդունեց կալանքը փոխելու վերաբերյալ երաշխավորությունը

Ի՞նչ նոր քարտեզի մասին է խոսում Սամվել Բաբայանը. Վիտալի Բալասանյանը հրեշավոր է համարում այդ ծրագիրը

Լևոն Հայրապետյանի ծանր օրերին նախագահ Սահակյանն արել է ամեն ինչ՝ հնարավորն ու անհնարինը․ Արշավիր Ղարամյան

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորեցին Քոչարյանի ազատության համար. նրանք 500.000–ական դրամ են վճարել

Արցախում ապրող ամեն մի ընտնաիքի համար բնակարան ձեռք բերելը կդարձնենք ավելի մատչելի. Արայիկ Հարությունյան

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությունը

«Էրեբունի» բժշկական կենտրոնի մի խումբ բժիշկներ Ստեփանակերտում իրականացնում են հետազոտություններ

Ռուսական Առաջին ալիքը չեղարկել է մանկական «Ձայնը» հեռուստանախագծի քվեարկության արդյունքները

Search