Ուկրաինայում ռազմական դրության գործողության ժամկետն ավարտվել է:
Ուկրաինայում ավարտվել է ռազմական դրությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այն ուժի մեջ էր մտել ընթացիկ տարվա նոյեմբերի 26-ից:
Ռազմական դրության 30-օրյա ժամկետը գործել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի նախաձեռնությամբ՝ երկրի 10 շրջաններում, Կերչի նեղուցի միջադեպից հետո, գրում է SHANTNEWS-ը:
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ Ուկրաինայի Գերագույն ռադան հաստատել էր երկրում ռազմական դրություն հայտարարելու մասին նախագահ Պյոտր Պորոշենկոյի առաջարկի փոփոխված տարբերակը: Ըստ այդմ՝ հատուկ ռեժիմը պետք է տևեր 60 օրվա փոխարեն 30 օր:
Ռազմական դրության ռեժիմը Կիևի պատասխանն էր Ղրիմի ափամերձ գոտում Ռուսաստանի մասնակցությամբ տեղի ունեցած ծովային ընդհարմանը: