Թուրքիայի հետախուզությունն Ադրբեջանից Ստամբուլ է տեղափոխել Թուրքիայի քաղաքացի Մեհմեթ Գելենին, որը, ենթադրաբար, քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցն է:
Թուրքիան Ադրբեջանից դուրս է բերել Ֆեթուլլահ Գյուլենի հավանական կողմնակցին
Գրող և իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը ներկայում բնակվում է ԱՄՆ-ում՝ իբրև աքսորյալ: Անկարան նրան և նրա կազմակերպությանը մեղադրում է 2016-ին Թուրքիայում տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ: