Artsakhpress

Միջազգային

ԵՄ-ն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանում

Եվրոպական միությունն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ է սահամանում։

ԵՄ-ն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանում

ԵՄ-ն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Դանիայի արտաքին գործերի նախարար Անդերս Սամուելսոնը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ տուգանային միջոցներն ուղղված են իրանական հատուկ ծառայությունների դեմ՝ «կապված եվրոպական տարածքում ծրագրվող նրանց հանցավոր մտադրությունների հետ»։ «ԵՄ-ի ուժեղ ազդանշանն այն մասին է, որ մենք Եվրոպայում նման վարքագիծ չենք հանդուրժի»,- news.am-ի փոխանցմամբ՝ գրել է նախարարը:
Նիդերլանդների կառավարությունը իր կայքում հայտնել էր, որ ԵՄ-ն, մասնակիորեն Հաագայի խորհրդատվությամբ, պատժամիջոցներ է սահմանել Իրանի տեղեկատվական նախարարության եւ երկու իրանցիների դեմ։ Դրա համար պատճառ է հանդիսացել ԵՄ տարածքում հարձակումների նախապատրաստմանը մասնակցության մեղադրանքը։ Բրյուսելն ակնկալում է, որ Իրանը կհամագործակցի, որպեսզի պատասխանի իրեն ուղղված հարցերին, եւ անհրաժեշտության դեպքում կօգնի քննչական գործողություններին։
Բրյուսելի դիվանագիտական շրջանակներում dpa գործակալության աղբյուրը հայտնել է, որ տուգանքները հունվարի 8-ին համաձայնեցվել են ԵՄ երկրների համաեվրոպական գործերով նախարարների հետ եւ ուժի մեջ կմտնեն հաջորդ օրը։ Դրանք կներառեն Եվրամիություն մուտք գործելու արգելքներ եւ բաժնետոմսերի սառեցում։

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջաբրայիլի հոսպիտալի բժիշկները բարդ վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայողի կյանքը

Սահմանված անվանակարգերում հայտնի են բերքի տոնի հաղթողները

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Դավիթ Բաբայան

Եթե Թուրքիային չկանգնեցնենք, կկրկնվի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայդեմիր

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Կայացել է «Վաղվա Արցախ» կուսակցության հիմնադիր համագումարը

Search