Artsakhpress

Որոնում

Հայաստանը 2024 թվականին մասնակցելու է «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ»-ին

Հայաստանը 2024 թվականին մասնակցելու է Եվրոպական հեռարձակողների միության կողմից կազմակերպվող «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ»-ին։

«Ընդմիշտ Արցախ». Դանիել Դեքերը «Տատիկ-պապիկ» հուշարձանի ֆոնին լուսանկար է հրապարակել

Ամերիկացի երաժիշտ Դանիել Դեքերը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է  Արցախի «Տատիկ-Պապիկ» հուշարձանի ֆոնին լուսանկար և գրել՝ «Ընդմիշտ Արցախ»։

BBC-ի հարցազրույցը Արտակ Բեգլարյանի և Սերժ Թանկյանի հետ հարուցել է պաշտոնական Բաքվի զայրույթը

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի և ամերիկահայ երաժիշտ Սերժ Թանկյանի հետ BBC-ի հարցազրույցը հարուցել է պաշտոնական Բաքվի զայրույթը։

Սերժ Թանկյանն ու Արտակ Բեգլարյանը BBC-ի եթերում ներկայացրել են շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը

Ամերիկահայ ռոք երաժիշտ, երգահան, քաղաքական ակտիվիստ Սերժ Թանկյանն ու Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը տեսակապի միջոցով հարցազրույց են տվել BBC հեռուստաալիքին։

Սերժ Թանկյանը Imagine Dragons-ին կոչ է արել չեղարկել Բաքվում նախատեսված իրենց համերգը

Աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը Imagine Dragons խմբին կոչ է արել չեղարկել սեպտեմբերի 2-ին Բաքվում կայանալիք իրենց համերգը, որպեսզի «չօգնի արդարացնել բռնապետական ռեժիմի» գործողությունները։

Փարիզի «Կորտո» դահլիճում կայացավ համերգ` նվիրված Առնո Բաբաջանյանին

Մայիսի 26-ին Փարիզի «Կորտո» դահլիճում հայ երաժիշտների կատարմամբ կայացավ համերգ՝ նվիրված կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանին։

Ամերիկահայ երաժիշտ Սերժ Թանկյանը հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին ու անդրադարձել ադրբեջանական ագրեսիային

«Ազգային ցավը մնում է մեր հավաքական հիշողության մեջ»:

Վերսալում կկայանա «Հայոց ոգին» հոգևոր երաժշտության համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին

Այսօր Վերսալի պալատի արքայական մատուռում՝ հայ և ֆրանսիացի երաժիշտների կատարմամբ, տեղի կունենա «Հայկական ոգին» խորագրով հայ հոգևոր երաժշտության համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին։

«Չես կարող Պուտինին բռնապետ անվանել, քանի դեռ Ալիևին գործընկեր ես համարում»․ Սերժ Թանկյանը՝ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին

System Of a Down ռոք խմբի մենակատար, աշխարհահռչակ հայազգի երաժիշտ Սերժ Թանկյանը թվիթերում քննադատական գրառում է արել՝ ուղղված Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին։

Աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը բոլորին կոչ է արել համախմբվել հանուն Արցախի

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը սոցիալական ցանցերի իր էջերում անդրադարձել է Լաչինի միջանցքի շրջափակմանը:

Ստեփանակերտում Սայաթ-Նովայի 310 -ամյակին նվիրված համերգ է կայացել

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում տեղի է ունեցել  ուշ միջնադարի երաժիշտ, աշուղ, փիլիսոփա Սայաթ-Նովայի 310- ամյակին նվիրված համերգ։

Ստեփանակերտում կանգնեցվել է սիրված ջութակահար Բորիս Բաբայանի հուշարձանը

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրի Զինվորական պանթեոնում տեղի է ունեցել անվանի երաժիշտ, ջութակահար, ԼՂՀ մշակույթի վաստակավոր գործիչ Բորիս Բաբայանի հիշատակը հավերժացնող հուշարձանի բացման արարողությունը:

Ստեփանակերտում տեղի է ունեցել ՀՀ-ում կայացած մրցույթ-փառատոնի արցախցի մասնակիցների գալա-համերգն ու մրցանակաբաշխությունը

Նախօրեին՝ Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում տեղի է ունեցել Վաղարշապատի «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների մանկապատանեկան հանրապետական մրցույթ-փառատոնի արցախցի մասնակիցների գալա-համերգը և մրցանակաբաշխության արարողությունը:

Ստեփանակերտում տեղի կունենա ՀՀ-ում անցկացված մրցույթ-փառատոնի արցախցի մասնակիցների գալա-համերգը և մրցանակաբաշխությունը

Հուլիսի 15-ին՝ ժամը 19:00-ին, Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում կկայանա Վաղարշապատի «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների մանկապատանեկան մրցույթ-փառատոնի արցախցի մասնակիցների գալա-համերգը և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:

Երաժիշտ, որը հուզում էր մի նոտայով. պանթեոնում կտեղադրվի Ջիվան Գասպարյանի կիսանդրին

Դուդուկահար, կոմպոզիտոր Ջիվան Գասպարյանը տարիներ շարունակ ծիրանափողի մեղեդիները տարածել է աշխարհով մեկ՝ հանրահռչակելով դուդուկն ու հայկական երաժշտությունը:

ՀՀ զինված ուժերը երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՀՀ ՊՆ-ը հայտարարում է մասնագիտական լսումներ

2022 թվականի ամառային զորակոչի ընթացքում ՀՀ զինված ուժերը երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մասնագիտական լսումներ և դիտումներ անցկացնելու մասին։

Արա Գևորգյանը «Արցախ» ստեղծագործության հեղինակային իրավունքի համար դատարան դեռ չի դիմել. կոմպոզիտորը հերքում է համացանցում տարածված լուրերը

Երաժիշտ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանը, որի հանրահայտ «Արցախ» ստեղծագործությունը ադրբեջանցիները վերագրում են ադրբեջանցի հեղինակի, հերքում է համացանցում տարածված այն տեղեկությունները, թե ինքը շահել է Ադրբեջանի դեմ ներկայացրած դատական հայցը, ըստ որի՝ նրանք ընդունել են, որ «Արցախի» հեղինակը Գևորգյանն է:

Աշխարհի լավագույն երաժիշտ է ճանաչվել հայ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը

Աշխարհի լավագույն երաժիշտ է ճանաչվել  հայ  ջութակահար Սերգեյ Խաչատրյանը։

Հայաստանից ժամանած երաժիշտները Ստեփանակերտում վարպետաց դասեր են անցկացրել

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում Հայաստանից ժամանած երաժիշտ Նորայր Քարտաշյանը, երաժիշտ, կոմպոզիտոր Կարեն Մամիկոնյանը և դաշնակահարուհի Ժաննա Քոչարյանը անցկացրեցին վարպետաց դասեր:

Արցախում կրթամշակութային միջոցառումներ կկազմակերպվեն

Սեպտեմբերի 16֊18֊ը կրթական, մշակութային փոխանակումների ծրագրով «Արցախիկներ» բենդը՝ երաժիշտ, շեփորահար Տիգրան Սուչյանի ղեկավարությամբ, ինչպես նաև հայ երաժշտարվեստի հայտնի ներկայացուցիչներ, հանդես կգան Արցախի Մարտունի, Մարտակերտ ու Ստեփանակերտ քաղաքներում:

Պատերազմից հետո նվագս փոխվեց. Շուշիի հրթիռակոծված եկեղեցում «Կռունկը» կատարած Սևակ Ավանեսյանը ելույթ կունենա Երևանում

Բելգիայում ապրող և ստեղծագործող հայազգի թավջութակահար Սևակ Ավանեսյանը բազմաթիվ միջազգային հեղինակավոր մրցույթների դափնեկիր է, ժյուրիի անդամ, սակայն Հայաստանում երաժիշտը մեծ ճանաչում ձեռք բերեց Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին Շուշիի հրթիռակոծված Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործության կատարումից հետո: Թավջութակահարը նշում է՝ նվագել է ոչ թե ինքը, այլ հայ ժողովուրդը:

Ստեփանակերտում կայացել է Բելգիայից ժամանած հայ պրոֆեսիոնալ երաժիշտների համերգը (լուսանկարներ)

Նախօրեին Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի դահլիճում հնչեց դասական երաժշտություն Բելգիայից ժամանած թավջութակահար Սևակ Ավանեսյանի, ջութակահար Հրաչյա Ավանեսյանի ու Մայա Լեվիի կատարմամբ։

Ստեփանակերտում կկազմակերպվի ազգային նվագարանների և ժողովրդական երգի հանրապետական մրցույթը

2021 թվականի հունիսի 17-ին Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում (ժամը 10.00-15.00-ն) և Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում (ժամը 16.00-18.00-ն) կկայանա ազգային նվագարանների և ժողովրդական երգի հանրապետական մրցույթը, որի նպատակն է հայկական ժողովրդական երգարվեստի և երաժշտարվեստի բնագավառներում բացահայտել շնորհաշատ պատանի երգիչներին և երաժիշտ-կատարողներին, աջակցել նրանց մասնագիտական զարգացմանը:

Ամերիկացի երգիչ Դանիել Դեքերը հայերենով ներկայացրել է «Իմ Արցախ» երգը՝ այն նվիրելով Արցախի հերոսներին (տեսանյութ)

Ամերիկացի երգիչ-երաժիշտ Դանիել Դեքերը ներկայացրել է նոր տեսահոլովակ, որը նվիրված է Արցախին և Արցախում հերոսաբար ընկած տղաներին:

Քիմ Քարդաշյանը, Շերը, Սերժ Թանկյանը կոչ են անում միանալ «Դասավանդիր, Հայաստան»-ի նախաձեռնությանը

Ամերիկահայ հայտնի աստղ, գործարար Քիմ Քարդաշյանը, հռչակավոր փոփ-երգչուհի Շերը, աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը, ամերիկահայ անվանի բժիշկ, Կալիֆոռնիայի համալսարանի Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական կենտրոնի համաղեկավար, Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր  Էրիկ Իսրայելյանը, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադիր Սամ Սիմոնյանը կոչ են անում միավորել ջանքերը՝ հանուն Հայաստանի և Արցախի մանուկների կրթության հնարավորությունների ընդլայնման և բարվոք ապագայի։

Սերժ Թանկյանը ԱՄՆ նախագահին ու պետքարտուղարին կոչ է արել ճանաչել Ցեղասպանությունը

«Այո՛ դա ցեղասպանություն է» խնդրագիրը ստորագրելու կոչով տեսաուղերձ է հրապարակել նաև հայազգի ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը:

«Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումը Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հանդեպ անարգանք է»․ Սերժ Թանկյան

Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումը անարգանք է Ռուսաստանին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային, Twitter-ի իր էջում գրել է ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ, System Of a Down ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը։

Փայլանը՝ թուրք նախարարին․ «Ինչու՞ թույլ չեք տալիս Արամ Տիգրանի աճյունը վերաթաղել Դիարբեքիրում»

Թուրքիայի խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փայլանը հայտնի երաժիշտ Արամ Տիգրանի աճյունը Դիարբեքիրում վերաթաղելու մասին հարցը բարձրաձայնել է խորհրդարանում։

Ադրբեջանն ամեն ինչ է, բայց ոչ ժողովրդավարություն. Սերժ Թանկյան

Հանրահայտ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանն անդրադարձել է այս օրերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին:

Քանյե Վեսթը հայտարարել է 2020թ. ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին

Հայտնի ռեփեր, Քիմ Քարդաշյանի ամուսին Քանյե Վեսթը ԱՄՆ անկախության օրը՝ հուլիսի 4-ին հայտարարել է 2020թ․ նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, սակայն դեռևս հստակ չէ, արդյոք երաժիշտը ձեռնամուխ է եղել քվեաթերթիկներում հայտնվելու աշխատանքին, թե ոչ։

Թուրքիայում ի նշան բողոքի 323 օր հացադուլ անելուց հետո մահացել է երաժիշտ Իբրահիմ Գյոքչեքը

Թուրքիայում երկարատև հացադուլի հետևանքով մահացել է Թուրքիայում ահաբեկչական համարվող DHKP (Հեղափոխական ազգային ազատագրական կուսակցության) անդամ, Թուրքիայում հայտնի Grup Yorum երաժշտական խմբի սոլո կիթառահար Իբրահիմ Գյոքչեքը:

Հայկական երաժշտարվեստի ներկայացուցիչները երգով շնորհակալություն են հայտնում բուժաշխատողներին (տեսանյութ)

Հայկական էստրադայի մի շարք ներկայացուցիչներ համախմբվել են մեկ գաղափարի շուրջ՝ ներկայացնելով հանրահայտ «We are the World» երգի քավր տարբերակը: Երաժիշտներն այդպիսով շնորհակալություն են հայտնում բուժաշխատողներին, որոնք պայքարում են մարդկային կյանքեր փրկու համար:

Շնորհակալ ենք նրանց, ովքեր տանն են մնում. Սերբիայի ազգային թատրոնի երաժիշտների անակնկալը. Տեսանյութ

Սերբիայի ազգային թատրոնի երաժիշտները՝ ամեն մեկն իր տնից, բայց ամբողջական կազմով նվագել են «Bella Ciao» ստեղծագործությունը։

«Տիտանիկ»-ի ամենաթանկ արտեֆակտը ներկայացրել են ԱՄՆ-ի ցուցահանդեսում

 1912 թվականին «Տիտանիկ»-ի կործանման հետեւանքով զոհված բրիտանացի երաժիշտ Ուոլես Հարթլիի ջութակը ներկայացրել են Բրենսոնի (ԱՄՆ-ի Միսսուրիի նահանգ) Titanic Museum Attraction թանգարանում կազմակերպված ցուցահանդեսում: Այդ մասին հայտնել Է ozarksfirst.com.-ը:

Ադրբեջանցի դիվանագետը հայկական երգ կատարելու համար ծեծել է Թբիլիսիի ռեստորանի երաժիշտներին

Թբիլիսիի «Գաբալա» ռեստորանում ծեծկռտուք է տեղի ունեցել Արսեն Շախունցի «Девочка стоп!» երգի պատճառով, որը պատվիրել էր ռեստորանի հաճախորդներից մեկը:

Forbes-ը հրապարակել է տասնամյակի ամենահարուստ երաժիշտների ցանկը

Հեղինակավոր Forbes ամսագիրը հրապարակել է տասնամյակի ամենահարուստ երաժիշտների ցանկը:

Խաչատրյան փառատոնն Հայաստանում կհյուրընկալի հանրաճանաչ երաժիշտների

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և ջութակահար, «Գրեմմի» մրցանակի կրկնակի դափնեկիր Մաքսիմ Վենգերովի համատեղ համերգով դեկտեմբերի 14-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կմեկնարկի Խաչատրյանի յոթերորդ միջազգային փառատոնը, որն անցկացվելու է մինչև դեկտեմբերի 21-ը:

Կյանքի 56-րդ տարում մահացել է երաժիշտ Արմեն Գևորգյանը

Երգիչ, երաժիշտ Արմեն Գևորգյանը երեք օր կոմայի մեջ մնալուց հետո հեռացել է կյանքից:

Սերժ Թանկյանն ընդունել է Փաշինյանի մարտահրավերը. նա ամեն ամիս գումար կփոխանցի Հայաստան հիմնադրամին

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանն ընդունել է Հայաստան համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մարտահրավերը:

Ստամբուլում տեղադրվել է Կոմիտասի հուշարձանը

Պոլսո հայոց պատրիարքարանի բակում տեղադրվել է հայ մեծ երաժիշտ, մանկավարժ և խմբավար Կոմիտասի հուշարձանը:

«Ի՞նչ է անում Քիմ Քարդաշյանը Հայաստանում անցկացվող ՏՏ համաժողովին». The Next Web-ի անդրադարձը

Դժվար գտնվի մեկը, ով չի ճանաչում Քիմ Քարդաշյան Ուեսթին, թեկուզ հենց Instagram-ի 148 մլն հետևորդներով էջից, ինչն ավելին է, քան երգչուհի Բեյոնսեի հետևորդների թիվը, կամ էլ ամերիկյան Keeping Up with the Kardashians իրապատում շոուից, որն արդեն իր 17-րդ եթերաշրջանում է, կամ էլ նրա կողմից թողարկվող օծանելիքի, ներքնազգեստի, կոսմետիկ միջոցների արտադրատեսակների և, ինչու ոչ, «Գրեմմի»-ի մրցանակակիր, երաժիշտ Քանյե Ուեսթի կինը լինելու հանգամանքի հետ կապված:

Սերժ Թանկյանը Երևանում ներկայացրեց իր Gavat ապրանքանիշի սուրճը

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը Երևանում ներկայացրեց իր Gavat ապրանքանիշի սուրճը:

Սերժ Թանկյանը ժամանել է Հայաստան

Հայաստան է ժամանել աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը։

Սերժ Թանկյանը կմասնակցի WCIT 2019-ին

Երաժիշտ եւ երգահան Սերժ Թանկյանը կմասնակցի Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին՝ WCIT 2019-ին։

Մակրոնը Էլթոն Ջոնին արժանացրել է Ֆրանսիայի Պատվավոր Լեգեոնի շքանշանի

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնին արժանացրել է Ֆրանսիայի Պատվավոր Լեգեոնի շքանշանի:

Տիմոշենկոն հորդորել Է դեմոկրատական ուժերին՝ միավորվել Զելենսկու կուսակցության հետ

Ուկրաինայի «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն միավորվելու կոչ Է արել դեմոկրատական բոլոր քաղաքական ուժերին, որոնց թվում նա նշել Է «Ժողովրդի ծառա» նախագահամետ կուսակցությունը եւ ուկրաինացի երաժիշտ Սվյատոսլավ Վակարչուկի «Գոլոս» կուսակցությունը, որպեսզի թույլ չտրվի հին իշխանության մուտքը խորհրդարան:

Մեկնարկում է Ամերիկահայ երաժիշտ Շահան Արծրունու համերգային շրջագայությունը

Ամերիկահայ անվանի դաշնակահար-կոմպոզիտոր Շահան Արծրունու բարեգործական համերգները տեղի են ունենալու Հայաստանի տարբեր քաղաքներում՝ տեղի երաժշտական դպրոցների սաների հետ մաեստրոյի կողմից անցկացվող վարպետության դասերից հետո։

Աշխարհի հանրահայտ նվագախմբերի մենակատարները հանդես են գալու Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների փառատոնում

Նշանավոր կոմպոզիտոր և դաշնակահար Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների միջազգային երրորդ փառատոնի շրջանակում երաժշտասերները հնարավորություն կունենան ունկնդրել աշխարհի բարձրակարգ նվագախմբերի մենակատարներին, իսկ երաժիշտները կարող են մասնակցել նրանց վարպետության դասերին՝ հարստացնելով իրենց գիտելիքներն ու կատարելագործելով հմտությունները:

Խաչատրյան 15-րդ հոբելյանական մրցույթում իրենց ուժերն են չափելու երեսուն դաշնակահար տասներկու երկրից

Արամ Խաչատրյանի ժառանգությունը ամբողջ աշխարհում ճանաչելի դարձնելու նպատակով 15 տարի շարունակ կոմպոզիտորի ծննդյան օրը` հունիսի 6-ին, Երևանում մեկնարկում է նրա անվան միջազգային երաժշտական մրցույթը, որին այս տարի մասնակցելու է երեսուն երաժիշտ տասներկու երկրից:

Վրաստանում տեղի հոգևորականը ստիպել է փողոցում ելույթ ունեցող Բորիս Գրեբենշչիկովին դադարեցնել համերգը (տեսանյութ)

Վրաստանում տեղի հոգևորականը ստիպել է լեգենդար ռուս երաժիշտ, «Ակվարիում» ռոք խմբի հիմանդիր Բորիս Գրեբենշչիկովին դադարեցնել փողոցում իր ելույթը։

Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթին կմասնակցի 12 երկրի 30 դաշնակահար

Հունիսի 6-ին՝ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, Երևանում մեկնարկելիք Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթին կմասնակցի աշխարհի 12 երկրի 30 երաժիշտ։

Արգենտինական քոլեջում կդասավանդվի հայկական մշակույթ

Արգենտինաբնակ երաժիշտ Գագիկ Գասպարյանի նախաձեռնությամբ Արգենտինայի Կորդոբա քաղաքի երաժշտական կրթության ուսումնասիրության քոլեջում, որտեղ հայ ուսանողներ ընդհանրապես չեն սովորում, հայ մշակույթը (երաժշտություն, ազգային փողային նվագարաններ, հայ երաժշտության պատմություն) պաշտոնապես ընդունվել է ուսումնական առարկա:

Արթուր Մեսչյանն այսօր դարձավ 70 տարեկան

Այսօր հայ երաժիշտ, կոմպոզիտոր, երգիչ Արթուր Մեսչյանի ծննդյան օրն է:

Արտերկրում ֆրանսիացիների միությունը Լոս Անջելեսում հայ հայտնի երաժիշտների մասնակցությամբ համերգ է կազմակերպելու

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը հունվարի 10-ին հանդիպել է Արտերկրում ֆրանսիացիների միության (Union des Français de l’étranger) Կալիֆորնիայի մասնաճյուղի նախագահ Սինտիա Հաճար-Քազանջյանի հետ:

Էդ Շիրանին մեղադրում են գրագողության մեջ

Բրիտանացի երաժիշտ Էդ Շիրանին մեղադրել են գրագողության մեջ:

Էդ Շիրանը 2018 թվականի ամենահաջողակ երաժիշտն Է դարձել հյուրախաղերից վաստակած գումարով

Բրիտանացի կատարող Էդ Շիրանը դարձել Է 2018 թվականի ամենահաջողակ գաստրոլյորների վարկանիշի առաջատարը:

Մարինյան թատրոնում կկայանա համերգ՝ նվիրված Սպիտակի մեծ երկրաշարժի 30-րդ տարելիցին

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը դեկտեմբերի 1-ին ելույթ է ունեցել աշխարհի հանրահայտ բեմերից մեկում՝ Նյու Յորքի հռչակավար Քարնեգի հոլում, համերգասրահ, որտեղ բեմ բարձրանալը շատ երաժիշտների, դիրիժորների, նվագախմբերի երազանքն է։

Շեփորահարների միջազգային մրցույթում արցախցի երաժիշտը մրցանակային տեղ է զբաղեցրել

Ուկրաինայի Տերնոպոլ քաղաքում նոյեմբերի 5-10-ը կայացած Շեփորահարների միջազգային մրցույթում 12-ամյա արցախցի շեփորահար, Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի սան Արամ Գալստյանը զբաղեցրել է երկրորդ մրցանակային տեղը:

Ստամբուլի կենտրոնում բացվելիք մշակութային սրահներից մեկը կկրի պոլսահայ երաժիշտ Մադամ Անահիտի անունը

Ստամբուլի կենտրոնական Բեյօղլու շրջանում կբացվի նոր մշակութային սրահ, որը կկրի պոլսահայ նշանավոր երաժիշտ ու դերասանուհի Մադամ Անահիտի անունը:

Սայաթ-Նովայի անվան քոլեջի երաժիշտներն Արցախին նվիրված համերգներ են ունեցել Լիտվայի քաղաքներում

Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ը Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան պետական երաժշտական քոլեջի երաժիշտները Լիտվայի Վարենա քաղաքի քաղաքապետ, Արցախ-Լիտվա բարեկամների շրջանակի անդամ Ալգիս Կաշետայի հրավերով գտնվում էին Լիտվայում։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search