Թբիլիսիում տրվել է ԶՈւ կազմավորման 27-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը
Հունվարի 28-ին ՀՀ Զինված ուժերի կազմավորման 27-ամյակի կապակցությամբ Վրաստանում ՀՀ դեսպանության անձնակազմը՝ դեսպան Ռուբեն Սադոյանի գլխավորությամբ, Վիրահայոց թեմի հոգևոր դասի և թբիլիսահայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ հարգանքի տուրք է մատուցել Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում ամփոփված փառապանծ հայազգի զորավարներ՝ գեներալներ Միխայիլ Լորիս-Մելիքովի, Իվան Լազարևի, Բորիս Շելկովնիկովի, Արզաս Տեր-Ղուկասովի հիշատակին, կատարվեց հոգեհանգստյան կարգ:
Թբիլիսիում տրվել է ԶՈւ կազմավորման 27-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից:
Արարողությանը մասնակցել է նաև ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը։
Իր խոսքում դեսպան Սադոյանը, անդրադառնալով տոնի խորհրդին, նշել է, որ Հայոց բանակը կազմավորվելով դժվարին ժամանակաշրջանում, անցել է փառավոր ուղի և այժմ համարվում է տարածաշրջանի ամենամարտունակ բանակներից մեկը։
Վրաստանում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Տիգրան Հովհանիսյանն իր հերթին խոսել է Հայոց բանակի կազմավորման, զարգացման ու բանակաշինության հիմքերի մասին, անդրադարձել է ռազմական ոլորտում հայ ժողովրդի հարուստ ավանդույթներին։