Artsakhpress

Հասարակական

Բնակարանային ծրագրին հատկացվել է ավելի քան 743 միլիոն դրամ

Արցախյան պատերազմում 2 և ավելի զոհ ունեցած 78 ընտանիքների 2018 թվականին հատկացվել է 29 մլն դրամ օժանդակություն:

Բնակարանային ծրագրին հատկացվել է ավելի քան 743 միլիոն դրամ

Բնակարանային ծրագրին հատկացվել է ավելի քան 743 միլիոն դրամ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ հունվարի 30-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ դրամական և նյութական օժանդակության հարցերով նախարարություն դիմած 2508 քաղաքացիների հատկացվել է 89.8 մլն դրամ ֆինանսական, իսկ 2418 քաղաքացու՝ նյութական օգնություն: Արցախում բնակվող Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին, մասնակիցներին, զոհվածների այրիներին, արցախյան պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներին, հաշմանդամներին հիշարժան օրերի կապակցությամբ հատկացվել է 204,9 մլն դրամի չափով միանվագ դրամական օգնություն:
«Բացի դրանից, Հայրենական մեծ պատերազմում տարած հազթանակի 73-ամյակի, Շուշիի ազատագրման 26-ամյակի և մայիսի 9-ի կապակցությամբ ՀՄՊ մասնակիցներին, հաշմանդամներին և զոհվածների ընտանիքներին տրամադրվել է 100 հազարական, իսկ ՀՄՊ մասնակիցներին ու հաշմանդամներին հավասարեցված անձանց՝ 50 հազարական դրամ:
2018թ.-ին Արցախի պաշտպանության բանակում զինծառայության ժամանակ հաշմանդամ դարձած 14 քաղաքացու հատկացվել է 4 մլն 944 հազար դրամ միանվագ օգնություն, զինծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների 15 ընտանիքների հատկացվել է 18 մլն դրամ միանվագ օգնություն: 46 զոհվածների գերեզմանների բարեկարգման նպատակով ընտանիքներին տրամադրվել է 64,4 մլն դրամ փոխհատուցում, հուղարկավորության համար 13 ընտանիքի հատկացվել է 9,1 մլն դրամ»,- նշել է Ս. Ավանեսյանը:
Նախարարն անդրադարձել է նաև 2018 թ.-ին Արցախի սոցիալական ծրագրերի հիմնադրամի կողմից տրամադրվող վարկերին՝ ընդգծելով, որ հիպոթեքային վարկավորմամբ բնակարաններ, բնակելի տներ կառուցելու և վերանորոգելու նպատակով «Պետական ֆինանսական աջակցություն» ծրագրով հատկացվել է 743,4 մլն դրամ: Արցախի գյուղական կամ քաղաքային, բացառությամբ Ստեփանակերտ և Շուշի քաղաքների, բնակավայրերում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով «Անհատույց պետական ֆինանսական աջակցություն» ծրագրով տրամադրվել է 218,4 մլն դրամ: Զինվորական հաշմանդամություն ունեցող 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամների, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ, Մատաղիս և Տոնաշեն համայնքներում փաստացի բնակվող անձանց կողմից օգտագործած էլեկտրական էներգիայի և բնական գազի դիմաց պետական ֆինանսական աջակցության ծրագրով հատկացվել է 118,3 միլիոն դրամ: Բնակելի շինությունների վերակառուցման հետևանքով և փախստականի հաշվառման վկայական ստացած վարձակալական հիմունքներով բնակվող 119 ընտանիքների բնակարան վարձակալելու նպատակով տրամադրվել է 56,2 մլն դրամ ֆինանսական օգնություն: Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող 9 անձանց հատկացված բնակարանները կահավորվել են՝ յուրաքանչյուրը 2,5 մլն դրամի չափով: Բնակարանային ոլորտի օրենսդրական դաշտի կանոնակարգման նպատակով մշակվել և ԱՀ կառավարության որոշմամբ ամրագրվել է «Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող առանձին սոցիալական խմբերում ընդգրկված քաղաքացիների հաշվառման և նրանց բնակարանների կամ բնակելի տների տրամադրման կամ բնակարանների կամ բնակելի տների վերանորոգման» կարգը: 2018թ.-ին ԱՀ կառավարության 10 որոշումներով սոցիալական առանձին խմբերին պատկանող անձանց համար գնվել է 26 բնակարան, հատկացվել 28-ը (2 բնակարան՝ նախկինում գնված): Ընտանիքների կարիքավորության գնահատման ծրագրով իրականացվել են մասնագետների այցելություններ հանրապետության համայնքներ, կազմակերպվել սեմինարներ համայնքների քարտուղարների, Ստեփանակերտ քաղաքի թաղային կոմիտեների ներկայացուցիչների հետ:
Ընթացքի մեջ են համայնքներից, ինչպես նաև այլ մարմիններից հավաքագրվող տեղեկությունների մշակման և համակարգ մուտքագրման աշխատանքները:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ճանապարհատրանսպորտային պատահար Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհին. կա 2 զոհ

Երբևէ հեղափոխությամբ կամ հակահեղափոխությամբ չեմ զբաղվել. Սամվել Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ

Լևոն Հայրապետյանի ծանր օրերին նախագահ Սահակյանն արել է ամեն ինչ՝ հնարավորն ու անհնարինը․ Արշավիր Ղարամյան

Արցախում ապրող ամեն մի ընտնաիքի համար բնակարան ձեռք բերելը կդարձնենք ավելի մատչելի. Արայիկ Հարությունյան

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությունը

Պետք է աջակցել ՀՀ իշխանություններին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ համախմբվելով արտաքին վտանգի դեմ. Արայիկ Հարությունյան

Ոչ մի ընտրություն ավելի մեծ արժեք չէ, քան միասնական լինելը. «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ

Հունիսի 1-ից զինծառայողների աշխատավարձերը կավելանան

Ոստիկանությունը օրենքով արգելված վայրում հավաք անցկացնելու դեպքի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել

Search