Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիայի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 21-ին կայցելի Երեւան:
Հայաստանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարները համագործակցության համաձայնագիր կստորագրեն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առկա տեղեկատվության համաձայն, Հայաստանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանը եւ Լեւան Իզորիան կստորագրեն 2019 թվականին պաշտպանական գերատեսչությունների միջեւ համագործակցության երկկողմ համաձայնագիր: