Artsakhpress

Հռոմում մատուցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ

Հռոմի Սուրբ Նիկողայոս եկեղեցում ապրիլի 24-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Սուրբ պատարագ և հոգեհանգստի կարգ:

Հռոմում մատուցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ

Հռոմում մատուցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍԱյս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։
«Իր ելույթում դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը նշեց, որ ավելի քան մեկ դար է անցել այն սարսափելի օրերից, երբ փորձ արվեց հայերին զրկել ոչ միայն ներկայից ու ապագայից, այլև անցյալից։ Սակայն մոխիրներից վերածնված հայ ժողովուրդը, ծիլեր տալով աշխարհի տարբեր անկյուններում, շարունակում է այսօր էլ ապրել ու արարել, պահպանել իր հավատը, լեզուն ու մշակույթը։
Դեսպան Բաղդասարյանն անդրադարձավ նաև ապրիլի 10-ին Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որոշման կարևորությանը»,- նշված է հաղորդագրության մեջ։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search