ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության նախաձեռնությամբ՝ ConiFA-2019 (Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա) Եվրոպայի առաջնության մշակութային միջոցառումների շրջանակներում, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում այսօր տեղի է ունեցել Արցախի պետական ջազ նվագախմբի համերգը: