Artsakhpress

Սպորտ

Արցախցի մարզիկներն ուշուի ՀՀ բաց առաջնությունում գրավել են մրցանակային տեղեր

Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության աջակցությամբ հունիսի 7-9-ը Երևանում տեղի է ունեցել ուշուի ՀՀ բաց առաջնություն, որին ներկայացված էր նաև ԱՀ ուշու քունգ ֆուի ֆեդերացիայի հավաքական թիմի շուրջ 45 մարզիկ:

Արցախցի մարզիկներն ուշուի ՀՀ բաց առաջնությունում գրավել են մրցանակային տեղեր

Արցախցի  մարզիկներն  ուշուի ՀՀ բաց առաջնությունում    գրավել  են   մրցանակային  տեղեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍԱյս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ ուշու քունգ  ֆուի  ֆեդերացիայի  գլխավոր մարզիչ  Դավիթ  Գրիգորյանը`   նշելով, որ  մասնակիցներից  երկուսը   ներկայացել   են  թաոլու մարզաձևից:
Նրա  խոսքով՝ առաջնությանն   արցախցի  մարզիկները  գրավել են  17  առաջին  տեղ,   չորս՝   երկրորդ և   8՝  երրորդ: Թաոլու  մարզաձևի  երկու մասնակիցներն  ընդգրկվել  են Հայաստանի  թաուլո  հավաքականի  կազմում  և  2020  թվականին   մասնակցելու են   Եվրոպայի  առաջնություններին:  Առաջնության  արդյունքները  գոհացուցիչ  են:
Դ.  Գրիգորյանը  տեղեկացրել  է, որ  առաջնության շրջանակներում ընտրվել է հավաքական թիմ՝ ուշուի աշխարհի 2019  թվականի առաջնությանը մասնակցելու համար. այն տեղի կունենա հոկտեմբերի 17-23-ը Չինաստանի Շանհայ  քաղաքում:
 
«Հհավաքականի կազմում ԱՀ ուշու քունգ ֆուի ֆեդերացիայից ընդգրկվել  են  մարզիկներ՝ Արսեն Բաղրյանը՝ մինչև 52 կգ քաշային  կարգում, Հայկ Խաչիյանը  մինչև 65 կգ-ում  և   Դավիթ Կասումյանը՝ 80կգ քաշայինում: Աշխարհի առաջնության մասնակցության  հավակնորդ, հավաքական թիմի մարզիկ Հայկ Գասպարյանը վնասվածքի պատճառով չի կարողացել մասնակցել առաջնությանը, ուստի, ՀՀ ավանդական ուշուի ֆեդերացիայի որոշման համաձայն՝ որոշակի ժամկետում նա կմասնակցի նախընտրական մենամարտերի և համապատասխան արդյունքներ ցուցաբերելու դեպքում՝ ինքը  ևս  կընդգրկվի հավաքականի կազմում»,-մասնավորապես  ասել է  ԴԳրիգորյանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունեց Թուրքիայի դեմ պատժամիջոցների օրինագիծը

Լեւոն Մնացականյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Արցախում զինծառայող է զոհվել հակառակորդի արձակած կրակոցից

Շուշիում բնակելի շենքից 13–ամյա երեխա է ցած ընկել

Երկարատև ընդմիջումից հետո 2020-21թթ.-ին Հայաստանի ՀՆԱ-ի աճը կլինի երկնիշ թվին շատ մոտ. Արայիկ Հարությունյան

Սամվել Բաբայանի շտաբի պատասխանատուի կողմից սպառնալիքներ են եղել քաղաքացու հանդեպ. ոստիկանություն

Արցախի ԱԳՆ. քննարկման փուլում են գտնվում տարբեր երկրների վարչական միավորների հետ նոր հռչակագրեր ստորագրելու մասին առաջարկությունները

Ստեփանակերտում կկազմակերպվի հովանոցների փառատոն

Search