Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում տեղի է ունեցել մշակութային կոնֆերանս

«Վիկտորիա» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ նախօրեին Ստեփանակերտում տեղի է ունեցել մշակութային կոնֆերանս, որին մասնակցում էին հայ և արտասահմանյան մշակութային գործիչներ:

Ստեփանակերտում տեղի է ունեցել մշակութային կոնֆերանս

Ստեփանակերտում տեղի է ունեցել մշակութային կոնֆերանս
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ կոնֆերանսին բացման խոսքով հանդես է եկել «Վիկտորիա» բարեգործական հիմնադրամի ղեկավար Գայանե Գեորգյանը:
Նա նշել է, որ դեռևս ընթացիկ տարվա մարտ ամսին կայացած «Աշխարհի երեխաներն ընդդեմ պատերազմի» ծրագրի ժամանակ եղել են մի շարք խնդիրներ, որոնք անհրաժեշտ էր ուսումնասիրել և ճիշտ հասկանալ առաջ շարժվելու կոնցեպցիան:
«Այս միջոցառումը հնարավորություն է, որպեսզի դրսի հետ ակտիվ համագործակցություն ստեղծվի: Բացի դրանից, պետք է հայ և արտսահմանյան մշակութային գործիչների շնորհիվ հնարավորություն ստեղծենք Արցախը տարբեր միջազգային հարթակներում ներկայացնելու: Կոնֆերանսին բարձրացված հիմնական խնդիրներից է Արցախում վերապատրաստման դասընթացների և նյութատեխնիկական բազայի պակասը»,- նշել է Գ. Գեորգյանը:
Միջոցառմանը ներկա Մերձավոր Արևելքում Արցախի մշտական ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանն էլ ողջունել է նախաձեռնությունը և պատրաստակամություն հայտնել աջակցելու իրականացվող ծրագրերին:
«Սա մարտավարական նշանակություն ունեցող ծրագրի մեկնարկ է, որի նպատակն է Արցախը ներկայացնել իր պատմությունով, մշակույթով, բնիկ ժողովրդի ապրելու իրավունքով: Այսօր Արցախին օգնելը պարզապես խոսելով չպետք է լինի, այլ պետք է գործնականում քայլեր ձեռնարկենք, ներգրավենք մասնագետների և Արցախը ճանաչելի դարձնենք աշխարհին մշակույթի և գիտության ոլորտներում»,- ավելացրել է Կ. Քեբաբջյանը:
 
Ֆրանսիացի արվեստաբան Սառա Լապորտն էլ նշել է, որ 25 տարի առաջ է սկսել հայ արվեստը ուսումնասիրել: Այդ ժամանակից ի վեր ի վեր նա հետաքրքրված է Արցախում, Հայաստանում և Եվրոպայում գործող արվեստի տարբեր տեսակներով:
Ս. Լամպորտը կարևորել է ազգային մշակույթի պահպանումը՝ ընդգծելով, որ պետք է ուղի բացել դեպի Եվրոպա և ցույց տալ աշխարհին, թե ինչպես են Արցախում ապրող մարդիկ պահպանում և զարգացնում իրենց ժառանգությունը:
Իսկ «Մենք ենք մեր սարերը» ազգագրական  երգի-պարի պետական համույթի գեղարվեստական ղեկավար, արվեստի  վաստակավոր   գործիչ  Գարի  Ավանեսյանն ասել է, որ Արցախում համույթները հանդես են գալիս նոր ծրագրերով, սակայն պետք է հնարավորություն ստեղծել աշխարհին ևս ներկայանալու:
Նա նշել է, որ ամեն պետություն աշխարհին ճանաչելի է դառնում իր մշակույթով, և այս առումով անհրաժեշտ է զարգացնել համագործակցությունը:
Կոնֆերանսին ներկա արվեստագետները հանդես են եկել մի շարք առաջարկներով՝ դրանք հետագայում կյանքի կոչելու տեսլականով:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Քարվաճառում առաջին անգամ կազմակերպվել է մեղրի փառատոն (լուսանկարներ)

Ադրբեջանն ու Ռուսաստանը ներկայացնող ըմբիշների մարտը սկանդալով է ավարտվել. տեսանյութ

Եթե Ադրբեջանը ԼՂ հարցում կատեգորիկ է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստանն է ու վերջ. Փաշինյան

Կանցկացվեն աննախադեպ ծավալներով ռազմավարական զորավարժություններ

Search