Artsakhpress

Հասարակական

««Որոշում» քաղաքացիական նախաձեռնություն» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպվել էր ճամբար

««Որոշում» քաղաքացիական նախաձեռնություն» հասարակական կազմակերպությունը հունիսի 14-16-ը Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղի տարածքում կազմակերպել է «Հերոսների հետքերով» երիտասարդական, ռազմահայրենասիրական, ճանաչողական ճամբար:

««Որոշում» քաղաքացիական նախաձեռնություն» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպվել էր ճամբար

 ««Որոշում» քաղաքացիական նախաձեռնություն» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպվել էր ճամբար

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀԿ նախագահ Արթուր Հայրապետյանն ասել է, որ «Հերոսների հետքերով» երիտասարդական, ռազմահայրենասիրական, ճանաչողական ճամբարի նպատակն էր երիտասարդությանը հնարավորինս ճանաչելի դարձնել հայրենի բնօրրանն ու ծանոթացնել նրա գյուղերի տեղադրվածությանը:

«Արշավը մեկնարկել էր Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից՝ ավարտվել Տիգրանակերտում:Մասնակցել են մոտ 50 հոգի՝ ««Որոշում» քաղաքացիական նախաձեռնություն» հասարակական կազմակերպության անդամներ, երիտասարդներ ԱՀ և ՀՀ տարբեր բնակավայրերից: Յուրաքանչյուր հայ պետք է գիտակցի, որ փրկության բանալին միասնականության մեջ է, իսկ մեր անվտանգության միակ երաշխավորը հայկական զինված ուժերն են՝ ի դեմս հայկական բանակի: Այսօր մեր առջև դրված ամենակարևոր պահանջը մեր երկրի անվտանգության ապահովումն է:

«Հերոսների հետքերով» ճամբարի հիմնական խնդիրներն էին երիտասարդների մոտ հնարավորինս զարգացնել և ուսուցանել տեղանքում արագ կողմնորոշվելու, բնակչությանը պատսպարելու և տարհանելու հմտություններ, անցկացնել ռազմահայրենասիրական և մշակութա-առողջարարական միջոցառումներ՝ նպաստելու երիտասարդների անձնական շփումներին ու առողջության ամրապնդմանը: Ծրագրի շրջանակներում ամեն օր կազմակերպվում էին հանդիպումներ արցախյան ազատամարտի մասնակիցների հետ, մշակութային ծրագրեր և այլ  միջոցառումներ»,-մասնավորապես ասել է նա:

 


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջաբրայիլի հոսպիտալի բժիշկները բարդ վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայողի կյանքը

Սահմանված անվանակարգերում հայտնի են բերքի տոնի հաղթողները

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Դավիթ Բաբայան

Եթե Թուրքիային չկանգնեցնենք, կկրկնվի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայդեմիր

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Կայացել է «Վաղվա Արցախ» կուսակցության հիմնադիր համագումարը

Search