Artsakhpress

Սպորտ

Ստեփանակերտում դիմավորել են Ֆրանսիայի և Բելգիայի առաջնություններից հաղթանակով վերադարձած ձյուդոյիստներին

Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» հուշահամալիրի մոտ այսօր դիմավորել են Արցախի ձյուդոյի հավաքականի մարզիկներին, ովքեր հունիսի 8-9-ը Ֆրանսիայում և Բելգիայում կայացած մրցաշարերում զբաղեցրել են պատվավոր առաջին հորիզոնականը:

Ստեփանակերտում դիմավորել են Ֆրանսիայի և Բելգիայի առաջնություններից հաղթանակով վերադարձած ձյուդոյիստներին

Ստեփանակերտում դիմավորել են Ֆրանսիայի և Բելգիայի առաջնություններից հաղթանակով վերադարձած ձյուդոյիստներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Իվան Ազիզբեկյանն ասել է, որ հունիսի 8-ին արցախցի մարզիկները Փարիզում մասնակցել են ձյուդոյի առաջնության, որտեղ մասնակից ութ մարզիկներն էլ իրենց քաշային կարգում զբաղեցրել են առաջին տեղը: Իսկ հունիսի 9-ին Բելգիայում մեր մարզիկները մասնակցել են խմբային մրցաշարի, որտեղ ևս գրավել են առաջին մրցանակային տեղը:
«Մեզ համար շատ բարդ առաջնություն էր, սակայն երեխաները շատ վստահ էին: Նրանք իրենց դրսևորել են հրաշալի: Մրցաշարին մասնակցելու համար դեռևս մի քանի ամիս առաջ էինք դիմել և ստացել թույլտվություն: Շնորհակալություն ենք հայտնում Արցախի կառավարությանը, ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությանը, ինչպես նաև Արցախի մեծ բարեկամ Միշել Տանկրեզին մեզ աջակցելու համար: Առաջիկայում ևս ունենք մի շարք մրցաշարեր, որոնց ներկայանալու ենք պատվով»,- նշել է Ի. Ազիզբեկյանը:
Մրցանակային առաջին տեղ գրաված 13-ամյա Ալեքսեյ Ավանեսյանն էլ ասել է, որ հաղթանակը բարդ էր նվաճել, սակայն դժվար պայքարում կարողացել են գրանցել դրական արդյունք:
«Առաջնությանը մասնակցելու համար պատրաստվել ենք ավելի քան մեկ տարի: Ուզում եմ շնորհավորել մեր մարզիկներին և մաղթել, որ հաղթանակները լինեն շարունակական, իսկ առաջնության կազմակերպիչներին շնորհակալություն եմ հայտնում` նման հնարավորություն ընձեռելու համար»,- ավելացրել է Ա. Ավանեսյանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Դավիթ Բաբայան

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

Եթե Թուրքիային չկանգնեցնենք, կկրկնվի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայդեմիր

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Պուտինի ղեկավարած զորավարժության ժամանակ արտակարգ դեպք է եղել

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Հայ մարտիկը 27 վայրկյանում նոկաուտի է ենթարկել ադրբեջանցուն

Կայացել է «Վաղվա Արցախ» կուսակցության հիմնադիր համագումարը

Search