Artsakhpress

Միջազգային

Հրապարակվել են Դոնբասում մալայզիական օդանավը խոցելու մեջ կասկածյալների անունները

2014-ին Դոնբասի վրա մալայզիական ավիաուղիների «Բոինգ»-ի կործանման հանգամանքներն ուսումնասիրող միջազգային խումբը չորս մարդու անուն է հրապարակել, որոնք կասկածում են օդանավի կործանմանը մեղսակցություն ունենալու մեջ:

Հրապարակվել են Դոնբասում մալայզիական օդանավը խոցելու մեջ կասկածյալների անունները

Հրապարակվել են Դոնբասում մալայզիական օդանավը խոցելու մեջ կասկածյալների անունները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍԿասկածյալներից երեքը Ռուսաստանի քաղաքացիներ են. պաշտոնաթող զինվորականներ Սերգեյ Դուբինսկի, Օլեգ Պուլատով, ինքնահռակ Դոնեցկի այսպես կոչված «հանրապետության» պաշտպանության նախարար Իգոր Ստրելկովը և Ուկրաինայի քաղաքացի, Դոնեցկի ռազմական հետախուզության ստորաբաժանման հրամանատար Լեոնիդ Խարչենկո, գրում է azatutyun.am լրատվական կայքը:
Նրանց նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում:
Ըստ հետաքննության՝ օդանավը խոցվել է Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերի Կուրսկի բրիգադին պատկանող «Բուկ» տիպի հրթիռով:
Օդանավում գտնվող բոլոր 298 մարդիկ զոհվել են:

         

    Քաղաքական

    Տնտեսական

    Հասարակական

    Ամենադիտված

    ամիս

    շաբաթ

    օր

    Search