Artsakhpress

Սպորտ

Ստեփանակերտում դիմավորել են Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճած Վարդան Ղալայանին

Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի մոտ քիչ առաջ դիմավորել են հունիսի 14-19-ը Ռումինիայում կայացած ավանդական կարատեի Եվրոպայի պատանիների առաջնությունում չեմպիոնի տիտղոսը նվաճած Վարդան Ղալայանին:

Ստեփանակերտում դիմավորել են Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճած Վարդան Ղալայանին

Ստեփանակերտում   դիմավորել  են  Եվրոպայի     չեմպիոնի   տիտղոսը  նվաճած   Վարդան  Ղալայանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Եվրոպայի   չեմպիոնին  ԱՀ   կրթության, գիտության  և  սպորտի  նախարարության     աշխատակիցները,   նրա հարազատները, ընկերները   դիմավորել  են    աղ  ու  հացով,    զուռնա  դհոլով,  ծափողջյուններով: ԱՀ կրթության, գիտության  և  սպորտի  նախարարության  ֆեդերացիաների   բաժնի   վարիչ  Վալերի  Հայրիյանն  էլ   Վ. Ղալայանին  է  հանձնել դափնեպսակ:
«Արցախպրես»-ի  թղթակցի   հետ  զրույցում   Վարդան  Ղալայանն  ասել է, որ    առաջնությունում  ինքն  ունեցել  է  4  մենամարտ: Մրցակցել  է   երկու  ռումինացու, մեկ    լեհի  և    եզրափակիչ  փուլում  մեկ   չեխի  հետ. վերջինիս  նա    հանդիպել  է  նաև   անցած  տարի:
Խոսելով   առաջնության  մասին՝  Վարդան Ղալայանն ասել  է. «Դժվար  էր   մրցապայքարը, բայց   արել  եմ  ամեն  ինչ, որպեսզի  հաղթանակ   գրանցեմ: Ես  արդեն   հինգերոդ  հաղթանակն  եմ   տոնում: Հաղթանակներիս  գաղտնիքը  կայանում  է    հետևողական, քրտնաջան  պարապմունքների  անցկացումը: Ես  իմ հաղթանակը  նվիրում  եմ  համայն  հայության միասնությանը»:
Վ.  Ղալայանը  ավանդական կարատեով զբաղվում  է 4 տարեկանից, իսկ  պրոֆեսիոնալ  կարատեով՝    9  տարեկանից:
Վարդանի   մարզիչ  Միքայել   Մխիթարյանն   էլ  մեզ  հետ զրույցում  իր  գոհունակությունն  է  հայտնել մարզիկի  ունեցած  հաջողության  համար:
Նա  ասել է, որ  Վարդանը  բավականին  աշխատասեր, հմուտ  և  փորձառու     մարզիկ  է,  ով   աշխարհի  տարբեր   երկրներում արդեն     հինգ   անգամ     հաղթանակ  է  տոնել:     

     

Քաղաքական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Search