Artsakhpress

Հասարակական

Մեկնարկել է հուլիսի 1-ից նախատեսվող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը

Ընթացիկ տարվա հուլիսի 1-ից նախատեսվում է Արցախում ներդնել էլեկտրոնային հարկային հաշիվների դուրս գրման և կուտակային կենսաթոշակային համակարգերը:

Մեկնարկել է հուլիսի 1-ից նախատեսվող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը

Մեկնարկել է հուլիսի 1-ից նախատեսվող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հունիսիԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ԱՀ ֆինանսների նախարարությունից` մանրամասնելով, որ նախատեսվող օրենսդրական փոփոխություններն ու հարկային հաշիվների էլեկտրոնային համակարգից օգտվելու ընթացակարգերը հարկ վճարողներին իրազեկելու նպատակով հունիսի 18-ից մեկնարկել է ուսուցողական դասընթացների շարքը:
Աղբյուրի հաղորդմամբ` պլանավորված է մեկ տասնյակից ավելի հանդիպումներ Ստեփանակերտ քաղաքում և շրջաններում գործող հարկ վճարողների հետ, այդ թվում` տեղերում հարկ վճարողներին սպասարկող ստորաբաժանումների պատասխանատուների անմիջական կազմակերպմամբ, որոնք հնարավորություն են ընձեռում մանրամասն ծանոթանալ օրենսդրական փոփոխություններին, պարզաբանումներ ստանալ փոփոխությունների հետ կապված առանձին խնդիրների առնչությամբ:
Դասընթացների ընթացքում նախարարության մասնագետները ներկայացնում են նաև հարկային վարչարարության ռազմավարական ուղղությունները, որոնք միտված են հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացման միջոցով ինքնագնահատման համակարգի կայացմանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վրաստանում հայ վարորդներին հարվածել են, վնասել բեռնատարները, դեսպանատունը մանրամասներ է հաղորդում

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

1997թ.-ին գլխիվայր շուռ տվեցին ժողովրդի քվեն, բայց ժամանակները փոխվել են. Արթուր Թովմասյանը ողջախոհության կոչ է անում

Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել գեներալ-մայոր Ֆելիքս Գզողյանի ընտանիքին

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Անտրամաբանական է մարդուն օժտել ընտրվելու իրավունքով, միևնույն ժամանակ չանդրադառնալ նրա ընտրելու իրավունքին. Աշոտ Ղուլյանը՝ Սամվել Բաբայանի՝ սահմանադրական փոփոխությունների առաջարկի մասին

Ծավալված գործընթացն իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ. Դավիթ Իշխանյանը՝ ստորագրահավաքի մասին

Search