Artsakhpress

Մշակույթ

Կայացել է Արթուր Մանուկյանի անհատական ցուցահանդեսի բացման արարողությունը

Ստեփանակերտի պատկերասրահում հուլիսի 3-ին տեղի է ունեցել Հայաստանի նկարիչների միության և դիզայներների միջազգային ասոցիացիայի անդամ Արթուր Մանուկյանի անհատական ցուցահանդեսի բացման արարողությունը:

Կայացել է Արթուր Մանուկյանի անհատական ցուցահանդեսի բացման արարողությունը

Կայացել է Արթուր Մանուկյանի անհատական ցուցահանդեսի բացման արարողությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Ստեփանակերտի պատկերասրահի տնօրեն Ելենա Դադայանը:Նա կարևորել է Արթուր Մանուկյանի կատարած աշխատանքները և նշել, որ դրանք պահանջված են հասարակության կողմից:
Ցուցահանդեսին ներկա ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության փոխնախարար Մելանյա Բալայանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել հեղինակին հետաքրքիր, բովանդակալից ու խոր իմաստ պարունակող ցուցահանդեսի համար:«Արթուր Մանուկյանի պլակատների մեջ կան գաղափարներ, զգուշացումներ և արտացոլված է նրբանկատություն՝ իր հայրենիքի ու ժողովրդի հանդեպ: Նա իր աշխատանքների միջոցով փորձում է իր մտահոգություններն արտահայտել և դրանք հասանելի դարձնել շահագրգիռ անձանց: Կարծում եմ՝ այս աշխատանքները հնարավորինս կընդունվեն ու կտարածվեն հանրության կողմից»,-մասնավորապես ասել է նա:
«Գյուրջյան» կիրառական արվեստի ինստիտուտի ռեկտոր, ԱՀ նկարիչների միության անդամ Յուրի Հովհաննիսյանն էլ ասել է, որ ցուցահանդեսը բավականին թարմ տպավորություն է թողնում, քանի որ պլակատային ոլորտը, չնայած երբեք չի կորցնում իր հրատապությունը, այնուամենայնիվ մոռացված է այսօրվա իրականության մեջ:
Նա նաև նշել է, որ հեղինակի աշխատանքներն աչքի են ընկնում իրենց կոլորիտով, ճաշակով ու էքսպերիմենտալ ուղղվածությամբ:
Միջոցառմանը ներկա արվեստաբան Տաթևիկ Համբարձումյանն էլ մասնավորապես ասել է, որ այսպիսի ցուցահանդեսները մեծ կարևորություն ունեն և դրանք այն թելն են, որ կապում են Հայաստանի ու Արցախի մշակույթները:
«Փոխադարձ այցելություններն ու նման եզակի ցուցադրությունները մեծ կարևորություն են ներկայացնում նմանատիպ աշխատանքների լուսաբանման, տարածման համար: 19-րդ դարի վերջին ծնունդ առած պլակատ արվեստի տեսակն անցնելով երկար ճանապարհ ամենևին էլ չի կորցրել իր պահանջարկն ու արդիականությունը և կարևոր առաքելություն է իրականացնում հասարակության լայն զանգվածների շրջանակներում: Արթուր Մանուկյանն այն եզակիներից է, ով զբաղվում է ուրույն լեզու և կոնկրետ հարցադրումներ ունեցող արվեստի այս տեսակով: Ցուցասրահում առկա նրա գրաֆիկական աշխատանքները բացահայտում են նրա գույնի, գծի ու ծավալի ընկալման առանձնահատկությունները: Կարծում եմ այցելուների մեծ հոսք կունենանք, և արցախցի հանդիսատեսը մեծ բավականություն կստանա աշխատանքներից»,- ասել է նա:
Արթուր Մանուկյանն էլ իր ելույթում շնորհակալություն է հայտնել ներկաներին ջերմ ընդունելության համար և նշել, որ աշխատանքներում ներկայացված է տարբեր իրադարձությունների նկատմամբ իր տեսլականն ու ընկալումը:
«Իմ ընկալմամբ պլակատը գեղարվեստական այն միջոցն է, որն իրեն հատուկ շատ լակոնիկ, բայց միևնույն ժամանակ դիպուկ արտահայտչամիջոցներով խոսում է տվյալ ժամանակահատվածում տեղի ունոեցող իրադարձությունների մասին, իսկ պլակատիստն այն արվեստագետն է, ով բոլորից շուտ արձագանքում է այդ երևույթներին, բարձրաձայնում և նույնիսկ շատ դեպքերում տալիս լուծումներ: Ցուցահանդեսը կտևի 2 շաբաթ և կարծում եմ կընկալվի ու կընդունվի հանրության կողմից»,- մասնավորապես ասել է նա:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Ծավալված գործընթացն իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ. Դավիթ Իշխանյանը՝ ստորագրահավաքի մասին

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Search