Artsakhpress

Հասարակական

Արցախում իրականացվում են զբոսաշրջային կանոնավոր ուղևորափոխադրումներ. գները մատչելի են (լուսանկարներ)

Արդեն երկու տարի է, ինչ Արցախում հունիսի 1-ից օգոստոսի 31-ը զբոսաշրջության վարչությունը չորս տարբեր երթուղիներով զբոսաշրջային կանոնավոր ուղևորափոխադրումներ է կազմակերպում:

Արցախում իրականացվում են զբոսաշրջային կանոնավոր ուղևորափոխադրումներ. գները մատչելի են (լուսանկարներ)

Արցախում  իրականացվում  են  զբոսաշրջային կանոնավոր ուղևորափոխադրումներ. գները մատչելի  են (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այս  մասին   «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ զրուցյում   ասել է  ԱՀ  մշակույթի, երիտասարդության    հարցերի  և  զբոսաշրջության    նախարարության  զբոսաշրջության  վարչության   տեղեկատվական  կենտրոնների  գլխավոր   խորհրդատու   Արտյոմ  Սուլեյմանյան:
Նա  նշել է, որ  երթուղիները   շարժվում  են  հետևյալ  ուղղություններով՝  Ստեփանակերտ-Գանձասար-Նիկոլ Դուման-Ստեփանակերտ (250 դրամ), Ստեփանակերտ- Տնջրի ծառ-Տողի ջրաշխարհ-Ստեփանակերտ (250), Ստեփանակերտ-«Հունոտի կիրճ» արգելոց-Ստեփանակերտ (100), Ստեփանակերտ-Մայրաբերդ-Տիգրանակերտ-Ստեփանակերտ (200):
«Ծրագրի    հիմնական   նպատակն  է   զարգացնել    ներքին  տուրիզմը,  ինչպես  նաև    օտարերկրյա   զբոսաշրջիկների  համար  ապահովել   միջոցներ՝  Արցախի  տեսարժան  վայրերում  լինելու  համար:  Որպեսզի տեղի տեսարժան վայրերը, պատմամշակութային հուշարձանները, արգելոցներն ու թանգարանները տեսնելու համար զբոսաշրջիկները ստիպված չլինեն հավելյալ  գումարներ   ծախսել, Արցախի իշխանությունները հարցին շատ մատչելի  լուծում են տվել»,-մասնավորպես  ասել  է  Ա. Սուլեյմանյան:
Խոսելով   վիճակագրական     տվյալների  մասին՝  մեր  զրուցակիցն  ասել է, որ   մեկ  ամսվա  ընթացքում  գրանցվել  է  շուրջ    600   հաճախորդ, որի  30 %-ն  օտարերկրացիներ են:  Օգոստոսին  հաճախորդների  թիվը      կհասնի  շուրջ  2000-ի: 
Ըստ  Ա.  Սուլեյմանյանի՝   ավտոբուսները մեկնում են օրական մեկ անգամ՝ ժամը 10:00-ին, բացի երկուշաբթի օրերից: Ավտոբուսների մեկնման և տոմսերի վաճառքի վայրը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում գտնվող զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնն է:  
Գործունեության  հիմնական  նպատակն  է  զբոսաշրջիկներին  բավարարել     Արցախի  մասին  տեղեկություններով: Նրանց  տրվում  է  նաև   բուկլետներ, որտեղ   նկարագրվում  է  ԱՀ  պատմամշակութային  վայրերի    մասին  տեղեկություններ: 
Մեզ հետ  զրույցում ռուսաստանաբնակ    Կարինե  Պողոսյանն  ասել  է, որ ինքն  արդեն  մի  քանի  տարի  է, ինչ   այցելում  է  Արցախ. առայժմ եղել  է «Հունոտի կիրճ» արգելոցում, Գանձասարում  և  Շուշիում:
Խոսելով  Արցախից  ստացած  իր  տպավորությունների  մասին՝   Կ. Պողոսյանն  ասել  է.«Ես  հիացած  եմ  Արցախի   չքնաղ բնությամբ: Այստեղ  շատ  հանգիստ  է,   Արցախը    շատ  մաքուր    է,  մարդիկ  բարիացակամ  են  ու   ժպտերես: Ես, որպես  զբոսաշրջիկ՝  կարևորում  եմ  զբոսաշրջային կանոնավոր ուղևորափոխադրումները. գները շատ  մատչելի  են, և  մենք  էլ  հնարավորություն  ենք  ունենում  այցելելու  Արցախի  պատմամշակությաին  վայրեր»: 
Տեղեկացնենք, որ   զբոսաշրջային կանոնավոր ուղևորափոխադրումներից  օգտվել  ցանկացողները  մանրամասների ու տեմսերի ամրագրման համար կարող  են   զանգահարել   հետևայալ հեռախոսահամարով՝ 097-39-91-75: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search