Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում սկսվել են բնակելի նոր թաղամասի կառուցման աշխատանքներ. մեծ մասը տրվելու է հիփոթեքային վարկավորմամբ

ԱՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Ստեփանակերտի՝ Թումանյան փողոցի վրա գտնվող նախկին «Շինանյութերի կոմբինատ»-ի տարածքում կառուցվող բնակելի նոր թաղամաս:

Ստեփանակերտում սկսվել են բնակելի նոր թաղամասի կառուցման աշխատանքներ. մեծ մասը տրվելու է հիփոթեքային վարկավորմամբ

Ստեփանակերտում  սկսվել   են    բնակելի  նոր   թաղամասի   կառուցման  աշխատանքներ.  մեծ  մասը  տրվելու  է  հիփոթեքային  վարկավորմամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Բակո  Սահակյանին  ուղեկցում  էին  ԱՀ   պետական նախարար   Գրիգորի  Մարտիրոսյանը, ԱՀ  քաղաքաշինության  նախարար  Կարեն  Շահրամանյանը,Ստեփանակերտի  քաղաքապետ  Սուրեն  Գրիգորյանը, շինարարական  կազմակերպության  ներկայացուցիչներ: Նրանք  ծանոթացել  են  շինաշխատանքների  ընթացքին  և   քննարկել   մի  շարք  հարցեր:
«Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում   ԱՀ  քաղաքաշինության  նախարար  Կարեն  Շահրամանյանն  ասել է, որ  բնակելի  նոր  թաղամասի  կառուցումն    իրականցվում  է են   մասնավոր  ներդրողների  միջոցներով.  շինաշխատանքները  մեկնարկել  է  ընթացիկ   տարվա    հուլիսից:
Նախարարը   նշել  է, որ  բնակելի  նոր  թաղամասում   նախատեսվում  է  ունենալ   13  մասնաշենքով  200  բնակելի    տներ:
Խոսելով   իրականացվող  աշխատանքների  մասին՝ մեր  զրուցակիցը  մասնավորապես   ասել է. «Ներկայումս  սկսված  են  առաջին, երկրորդ, երրորդ, տասնմեկերորդ, տասներկուերորդ,  տասներեքերորդ  և  տասնչորսերորդ    մասնաշենքերի  հիմքերի  փորման  աշխատանքները: Այնուհետև  կսկսվի     հիմքերի   բետոնային,   կարկասային  մասի,  կմախքի   կառուցման  աշխատանքները: Ամսվա   ընթացքում  շինարարներին  կտրամադրվի    ամբողջ  թաղամասի     նախագծանախահաշվային   փաստաթղթերը: Թաղամասը   նախատեսվում  է շահագործման   հանձնել    2020-2021  թվականին»:
Նա   ավելացրել   է, որ նախագծի  համաձայն՝  թաղամասի  ներքևի  հատվածում  նախատեսվում  է   ունենալ  մանկապարտեզ, որը  կսպասարկի  նաև    «Արցախ»  և  «Զինավան»  թաղամասերի    երեխաններին: «Հայաստան»  համահայկական  հիմնադրամի   հովանավորությամբ Շառլ  Ազնավուրի  անվան  մշակութային  կենտրոնի  ներքևի  հատվածում  նախատեսվում  է  կառուցել      շուրջ  600  տեղանոց   դպրոցական  նոր շենք, որին  կից  կլինի      Ֆրանկոֆոնիայի  կենտրոնը:
«Շենքերի  առաջին հարկերը   լինելու են ոչ  բնակելի  տարածքներ: Թաղամասի   ներքևի  մասում   կլինեն  խաղահրապարակներ, ավտոկանայանատեղիներ, կանաչապատ   գոտիներ: Թաղամասը  երթևեկելի   մասով  կապված է   լինելու  Սպանդարյան  փողոցի  հետ:   Բնակարանների  մի  մասը    տարբեր  ծրագրերի  շրջանակներում   տրամադրվելու է    սոցիալապես  անապահով, բազմազավակ  ընտանիքներին, իսկ  մեծ  մասը   մատչելի  գներով  տրվելու  է  հիփոթեքային  վարկավորմամբ: Քաղաքաշինության   նախարարությունն իրականացնելու  է  վերահսկողություն, որպեսզի  կառուցման  ընթացքում  որևէ  բացթողումներ     ու  թերություններ  չլինեն»,-ավելացրել  է   Կ. Շահրամանյանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վրաստանում հայ վարորդներին հարվածել են, վնասել բեռնատարները, դեսպանատունը մանրամասներ է հաղորդում

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

1997թ.-ին գլխիվայր շուռ տվեցին ժողովրդի քվեն, բայց ժամանակները փոխվել են. Արթուր Թովմասյանը ողջախոհության կոչ է անում

Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել գեներալ-մայոր Ֆելիքս Գզողյանի ընտանիքին

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Անտրամաբանական է մարդուն օժտել ընտրվելու իրավունքով, միևնույն ժամանակ չանդրադառնալ նրա ընտրելու իրավունքին. Աշոտ Ղուլյանը՝ Սամվել Բաբայանի՝ սահմանադրական փոփոխությունների առաջարկի մասին

Ծավալված գործընթացն իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ. Դավիթ Իշխանյանը՝ ստորագրահավաքի մասին

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Search