Artsakhpress

Մշակույթ

Արցախի մասին նոր պատմավավերագրական ֆիլմ է նկարահանվում. շնորհանդեսը նախատեսվում է սեպտեմբերի 2-ին

Արմատներով արցախցի ռուսատանաբնակ Արթուր Ջալալովի անմիջական ֆինանսավորմամբ՝ «Միստիկ երկիր Առան» վերնագրով Արցախի մասին նոր պատմավավերագրական ֆիլմ է նկարահանվում:

Արցախի մասին նոր պատմավավերագրական ֆիլմ է նկարահանվում. շնորհանդեսը նախատեսվում է սեպտեմբերի 2-ին

Արցախի  մասին   նոր  պատմավավերագրական  ֆիլմ  է  նկարահանվում. շնորհանդեսը  նախատեսվում  է  սեպտեմբերի  2-ին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Ֆիլմի  նկարահանումները  մեկնարկել են  հուլիսի  11-ին՝ Ստեփանակերտից:
«Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  ֆիլմի  սցենարի   հեղինակ  Լևոն  Գալստյանն  ասել է, որ  ֆիլմը    մի  փորձ  է մոտենալու  Արցախի  այն գաղտնիքին, թե  ինչպես դարեր  շարունակ,  մաքառելով    օտար  նվաճողների  դեմ,    նա  կարողացել  է պահպանել   իր  կիսանկախ  գոյությունը: 
Ֆիլմում   ներկայացվում  է  այդ  գաղտնիքն  ու   նրա  առաքելությունը: Ի  դեպ,  Առանը  Արցախի  հնագույն  անվանումն  է: 
Լ. Գալստյանը մասնավորապես  ասել է. «Ֆիլմը  յուատեսակ  խորհրդածություն է. այն ոչ  թե  սոսկ  փաստավավերագրական   պատում  է, ուսումնական  կամ  ճանաչողական    նյութ, այլ   բացահայտում այն  հարցի, թե   ինչպես  և  ինչի  շնորհիվ է  ազատասիրության,   համառության, անկոտրում ոգին  ժառանգվել  ու պահպանվել:   Մենք  փորձում  ենք  այն  դիտարկել   ավելի    համապարփակ   և   լայն   համատեքստում՝  դիտարկելով  որպես    յուրատեսակ  պայքար   չարի  ու  բարու, լույսի  ու  խավարի  միջև»:
Հեղինակն  ավելացրել է, որ   սցենարում  ներկայացված  է  Արցախի  հերոսական   ու  շրջադարձային    դրվագներ: Ներկայացվում  է   հայ  ժողովրդի   հոգևոր  մաքառման ողջ  ընթացքը,  ոչ  միայն   փաստերի, այլև   հոգևոր  կենսագրության  միջոցով:
Ըստ  մեր  զրուցակցի՝   ֆիլմում նկարահանվում  են  Արցախում  ապրող  տարբեր  տարիքի   ու  զբաղմունքի    մարդիկ:
«Կարծում  եմ՝  Արցախի  մասին բազում  փաստավավերագրական  ֆիլմեր  կան, որոնք   այսօր  էլ   նկարահանվում  և  դեռ  կնկարահանվեն: Մենք  փորձել  ենք այլ  դիտանկյունից  մոտենալ՝  մշակութաբանական, հոգևոր, որը  հանդիսատեսի  համար   կբացահայտնի Արցախյան  ֆենոմենը, Արցախյան  գոյատևման  և,  անշուշտ,  հարատևման  գաղտնիքը»,-ասել է  Լ. Գալստյանը:
Ֆիլմի գլխավոր ռեժիսոր Հրանտ Մովսիսյանն էլ ասել է, որ  մինչ  նկարահանումները   սկսելն իրենց  թիմը  մի  քանի  անգամ  այցելել  է Արցախ՝  ծանոթացել   նկարահանման  վայրերին,  ընտրել    հետաքրքիր  հերոսների    և  քննարկել  մի  շարք  հարցեր:
Նա    նշել է, որ  ֆիլմում կան խաղարկային մասեր, որն ավելի  հետաքրքիր  ու  բովանդակալից   կդարձնի  ցուցադրվող   նյութը: Ֆիլմի  նկարահանումներն  իրականացվում  են  Ստեփանակերտում, Տիգրանակերտում, Ամարասում, Շուշիում   և  Արցախի  այլ   վայրերում:
Նա  իր  խոսքում  ընդգծել  է. «Յուրաքանչյուր  ոք,  ով  այցելում  է   Արցախ, իրեն  զգում  է  հանգիստ, ազատ  և  երջանիկ, որոնք     շատ  կարևոր    նախապայմաններ  են: Մենք   փորձում  ենք  մեր  ֆիլմի   միջոցով  այս  հրաշք  երկրի  ու   նրա  ժողովրդի  մասին   պատմել: Ֆիլմը    լինելու  է  երեք  լեզուներով՝  հայերեն, ռուսերեն  և  անգլերեն:  Ֆիլմի շնորհանդեսը նախատեսում  ենք   Ստեփանակերտի  Վերածննդի  հրապարակում, սեպտեմբերի  2-ին՝ Արցախի  անկախության  օրը»:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Ադրբեջանն ու Ռուսաստանը ներկայացնող ըմբիշների մարտը սկանդալով է ավարտվել. տեսանյութ

Եթե Ադրբեջանը ԼՂ հարցում կատեգորիկ է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստանն է ու վերջ. Փաշինյան

Կանցկացվեն աննախադեպ ծավալներով ռազմավարական զորավարժություններ

Ֆինանսների նախարարությունը թափուր պաշտոնների բաց և փակ մրցույթներ է հայտարարել

Բակո Սահակյանը հրավիրել է զորավարժությունների անցկացման հետ կապված խորհրդակցություն

Search