Վարդենիս-Մարտակերտ ճանապարհից բացի, Արցախը Հայաստանին կապող շուրջ 25,5 կմ երկարությամբ ևս մեկ այլընտրանքային ճանապարհ է կառուցվում՝ Քարվաճառ քաղաքից դեպի Գեղարքունիքի մարզի Նորաբակ-Շատվան գյուղերի ուղղությամբ, որը Քարվաճառի և հարակից համայնքների բնակիչների համար զգալիորեն կկրճատի դեպի ՀՀ տանող ճանապարհն ու ժամանակը: