Artsakhpress

Ռազմական

«Երեմյան Փրոջեքթս»-ը Արցախի զորամասերում սննդի մատակարարում կիրականացնի

Հայկական շուկայում ռեստորանային ոլորտի առաջատարներից «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունն Արցախում Զինված Ուժերի սննդի կազմակերպման գործընթացն իրականացնող մասնավոր կազմակերպություններից մեկն է լինելու:

«Երեմյան Փրոջեքթս»-ը Արցախի զորամասերում սննդի մատակարարում կիրականացնի

«Երեմյան Փրոջեքթս»-ը Արցախի զորամասերում սննդի մատակարարում կիրականացնի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այսօր ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը և արցախյան ծրագրերի պատասխանատու Ալեքսանդր Գասպարյանը հանդիպել են ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի, գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանի և աշխատանքի, սոցիալական հարցերի ու վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանի հետ՝ քննարկելու բանակին սնունդ մատակարարելու ծրագրին վերաբերող հարցերը: Մասնավորապես՝ ոլորտի պատասխանատուների հետ քննարկվել են ծրագրի շրջանակներում Արցախում գյուղմթերքի մատակարարմանը, նոր աշխատատեղերի բացմանը և  Արցախի կառավարության հետ համագործակցությանն առնչվող դրույթներ:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Դավիթ Երեմյանն ասել է, որ «Երեմյան Փրոջեքթս» -ը սննդի մատակարարումը կազմակերպելու է Արցախի մի շարք զորամասերում։
 
«Մենք քաջ գիտակցում ենք, որ զինվորի սննդակարգը պատշաճ ապահովելն առաջնային խնդիրներից է մեր երկրի համար: Ինքս ծառայել եմ բանակում, և նույնիսկ այն տարիներին, դեռ ոլորտում չլինելով, մտածում էի՝ ինչու չեն այս գործով զբաղվում մասնագետները: Այս տեսանկյունից պետության նախաձեռնությունը ողջունելի է: Մեր ընկերությունը, ունենալով սննդի ապահովման ոլորտում տարիների փորձ, պատրաստ է ներդնել բոլոր ջանքերը զինծառայողների սննդի կազմակերպման աշխատանքներում»,- նշել է Դ. Երեմյանը:
Նրա խոսքով՝ ծրագրի շրջանակներում համագործակցելու են Արցախի և Հայաստանի բնակավայրերի ֆերմերային տնտեսությունների ու անհատների  հետ՝ արդյունքում թարմ և որակյալ մթերք մատակարարելով զինվորներին։ Ընկերությունը ձևավորելու է աշխատանքային խումբ, որը կգործուղվի Արցախի զորամասեր՝ վերապատրաստելու և օգնելու իրենց գործընկերներին մասնագիտական հմտությունները կատարելագործելու հարցում։
«Ծրագրի շրջանակներում «Երեմյան Փրոջեքթս»-ը կբացի մոտ 300 նոր աշխատատեղ՝ 180-200 հազար դրամ միջին աշխատավարձով։ Մեր առաջին քայլը լինելու է զորամասերում խոհանոցային տեխնիկայի և սպասքի ամբողջական վերազինումը, որը կնպաստի ուտեստների արագ պատրաստմանն ու որակի բարելավմանը»,- ընդգծել է Դ. Երեմյանը:
Նա տեղեկացրել է, որ ճաշացանկը մշակելիս ուսումնասիրվել են տարբեր երկրների փորձը և նորմատիվները: Գլխավոր նպատակը բարձրորակ սնունդ և բազմազանություն ապահովվելն է։ Լինելու է հագեցած նախաճաշ, ճաշ և ընթրիք: Ճաշին մատուցվելու են 2 տաք ուտեստներ, տարբեր տեսակի աղցաններ, կաթնամթերք, քաղցրավենիք, այդ թվում՝ մեղր, թխվածքաբլիթներ:  
 
Նշենք, որ «Երեմյան Փրոջեքթս» ընկերության ներկայացուցիչները վաղը կայցելեն հանրապետության շրջաններ՝ համագործակցության հնարավորությունները քննարկելու:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -42-:

     

Քաղաքական

Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը

Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Մուրատ Նուրտլեուն ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը:

Ղազախստանն իր միջմայրցամաքային ծրագրերում չափազանց մեծ նշանակություն է տալիս Հայաստանին. Մուրատ Նուրտլեու

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ երկիրը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերի առումով:

Ղազախստանն իր միջմայրցամաքային ծրագրերում չափազանց մեծ նշանակություն է տալիս Հայաստանին. Մուրատ Նուրտլեու

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ երկիրը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերի առումով:

Հայաստանը և Ղազախստանը հնարավորություն ունեն նոր էջ բացել երկկողմ հարաբերություններում․ Միրզոյան

Հայաստանը և Ղազախստանը պատրաստակամ են զարգացնել երկկողմ հարաբերությունները և իրացնել չօգտագործված հնարավորությունները։

Տնտեսական

Հասարակական

ՀՀ իշխանությունները պետք է հասնեն Ադրբեջանի կողմից Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների և բոլոր գերիների առանց պայմանի ազատ արձակմանը․ Մայր Աթոռ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ Արցախի Հանրապետության գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ։

Մշակվել է ծրագիր, որի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ

Մշակվել է ծրագիր, որի միջոցով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ:

Ադրբեջանցիներն Արցախում ավերել են զոհված զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել է 13-րդ դ. արձանագիր խաչքարը

Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Ծար գյուղում գտնվող արցախյան ազատամարտում զոհված հայ զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել 1224 թ․ արձանագիր խաչքարը։

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 7 ընտանիք 16-ական միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար։

Ռազմական

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսված «40+10 հազար» ծրագիրը կշարունակվի առնվազն մինչև տարեվերջ

Մարտի 20-ին Ազատության հրապարակում տեղի կունենա Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքը

Նիկոլ Փաշինյանը ԼՂ հայության բռնի տեղահանումը համարում է 2023 թվականի մեծագույն մարտահրավերը

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Բեռլինում Արցախի մշակութային ժառանգության մասին գրքի շնորհանդեսը չեղարկվել է «միջոցառման դեմ զանգվածային արշավի և էսկալացիայի վտանգի» պատճառով

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Անահիտ Մանասյանը մասնակցել է Հիմնարար իրավունքների ֆորումին

Search