Artsakhpress

Տնտեսական

Ընդլայնվում է Արաքսի հովտի մշակման ռազմավարական ծրագիրը

2018 թվականի սկզբին ստեղծված «Արաքս գոտի» փակ բաժնետիրական ընկերությունն ընդլայնում է Արաքսի հովտի մշակման ռազմավարական ծրագիրը:

Ընդլայնվում է Արաքսի հովտի մշակման ռազմավարական ծրագիրը

Ընդլայնվում է Արաքսի հովտի մշակման ռազմավարական ծրագիրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Արաքս գոտի» պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Գրիգորի Սաֆարյանը և ավելացրել, որ ընկերությունը տարիներով անմշակ հողատարածքները պետական միջոցներով մշակում և վարձակալությամբ տրամադրում է մենատնտեսներին:
Նրա խոսքով՝ Արաքսի հովտի գյուղատնտեսական նշանակության հողերից ներկայիս մշակության համար պիտանի է մոտ 3000 հա վարելահող, որից ոռոգվում է 1700 հա-ը, այժմ մշակվում է 56 հա խաղողայգի, որից 31 հա-ում կատարվել է երիտասարդացում, 25 հա նռան և 15.5 հա պտղատու այգիներ, այդ թվում՝ սերկևիլ, արքայախնձոր և դեղձ: 2019 թ.-ի բերքի տակ մշակվել է շուրջ 1350 հա վարելահող:
 
«Ընդհանուր առմամբ, տարբեր անձանց կողմից վարձակալվել է շուրջ 833 հա հող, որի մի մասը, տարբեր հանգամանքներով պայմանավորված, չի մշակվում: Նրանք, ովքեր վարձակալել և չեն մշակում, ստիպված են լինելու իրենց տեղը զիջել գործունյա մենատնտեսներին: Պետք է նշեմ, որ իրականում մեծ ծավալի աշխատանք է իրականացվում, և ներկայումս էլ նոր հողատարածքները պիտանելի դարձնելու ուղղությամբ տարվում են աշխատանքներ»,- մասնավորապես նշել է Գ. Սաֆարյանը:
Մեզ հետ զրույցում Հադրութի շրջվարչակազմի ղեկավար Կամո Պետրոսյանն ասել է, որ Արաքսի հովտում գյուղատնտեսները զբաղվում են և՛ այգեգործությամբ, և՛ հացահատիկային, և՛ բանջարանաբոստանային կուլտուրաների մշակմամբ:
«Այգեգործության ոլորտում հիմնականում իրականացվում է նռենու այգիների մշակում: Նախատեսվում է նաև նորերի մշակումը: Ոռոգովի դաշտերը ևս կընդլայնվեն: Աշխատուժի հետ կապված մի շարք խնդրահարույց հարցեր կան, որոնք առաջիկայում կկարգավորվեն: Պետական աջակցություն կա, և համոզված եմ, որ այս ծրագրերը կհասնեն հաջողության, քանի որ մենատնտեսները մեզ դիմում են ոչ միայն Արցախից և Հայաստանից, այլև արտերկրից»,- ավելացրել է Կ. Պետրոսյանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -20-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԱՄՆ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտի բուժմիավորումներում կիրականացնեն հետազոտություններ և վիրահատություններ

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են 175 արցախցի ուսանողներ. Արմեն Մուրադյան

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

Քարվաճառում առաջին անգամ կազմակերպվել է մեղրի փառատոն (լուսանկարներ)

Search