Artsakhpress

Մշակույթ

Արցախում կբացվի կինոդպրոց

«Հայկական կինոյի ինդուստրիալ զարգացման» մշակութային հիմնադրամը, Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության աջակցությամբ՝ Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ից հիմնում է «Innovation Նորարարական Կինոդպրոց»:

Արցախում կբացվի կինոդպրոց

Արցախում կբացվի կինոդպրոց
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության մամուլի քարտուղար Ծովինար Բարխուդարյանը և ավելացրել, որ կինոդպրոցի նպատակն է նորարարական համակարգչային ծրագրերի միջոցով սովորեցնել կինոարվեստի ոլորտում սկսնակներին/մասնագետներին նշված մասնագիտության արդիական ծրագրերին:
«Ուսուցման գործընթացը, ինչպես նաև տեսությունները կառուցվելու են իրական նկարահանող խմբի աշխատանքի մոդելով՝ արտադրական բոլոր փուլերում։ Ուսուցման նյութը, պրակտիկ վարժությունները տրվելու են ուսանողներին ժամանակագրական կարգով` համապատասխանաբար արտադրական փուլերին։ Կինոդպրոցի ուսուցման հիմնական մոդուլներն են՝ ծանոթություն կինոյի պատմությանը, կինոլեզվի հիմունքները, միզանսցենաների կառուցման սկզբունքները, ժամանակակից արդիական ծրագրերի ուսանում, ծանոթություն կինոարտադրության պրոցեսի հետ»,- նշել է Ծ. Բարխուդարյանը:
ԱՀ ԿԳՍ մամուլի քարտուղարի խոսքով՝ ուսուցման պրոցեսը կառուցված է իրական նկարահանման խմբի սկզբումքով՝ կինոարտադրության բոլոր փուլերում, մասնավորապես՝ սցենարի զարգացում, նախապատրաստական, նկարահանման և հետարտադրական փուլեր, դիստրիբուցիա:
Մեր զրուցակիցը նշել է, որ կինոդպրոցի դասավանդողի պարտականությունները ստանձնելու համար անհրաժեշտ են մանկավարժներ: Կինոարվեստի ոլորտում մասնագիտացումը պարտադիր չէ՝ ծրագրին մասնակցելու համար: Նորարարական համակարգչային ծրագրերի ուսանումը և ծրագրի իրականացման համար անհրաժեշտ վերապատրաստումն իրականացվելու է արտերկրից ժամանած մասնագետի կողմից:
 
Նշենք, որ մանրամասն տեղեկությունների համար ցանկացողները կարող են զանգահարել /097/21-79-21 հեռախոսահամարին կամ գրել ԱՀ ԿԳՍՆ ֆեյսբուքյան պաշտոնական էջին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -45-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջաբրայիլի հոսպիտալի բժիշկները բարդ վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայողի կյանքը

Սահմանված անվանակարգերում հայտնի են բերքի տոնի հաղթողները

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Դավիթ Բաբայան

Եթե Թուրքիային չկանգնեցնենք, կկրկնվի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայդեմիր

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Սիրիայում Թուրքիայի հարձակման հետևանքով ավելի քան 130 000 մարդ փախստական է դարձել. ՄԱԿ

Search