Artsakhpress

Հասարակական

Սեպտեմբերի 28-ին մեծ շուքով կնշվի Ստեփանակերտի վերանվանման 96-րդ տարեդարձը. սպասվում են մի շարք միջոցառումներ

Սեպտեմբերի 28-ին մեծ շուքով նշվելու է Ստեփանակերտի վերանվանման 96-րդ տարեդարձը:

Սեպտեմբերի 28-ին մեծ շուքով կնշվի Ստեփանակերտի վերանվանման 96-րդ տարեդարձը. սպասվում են մի շարք միջոցառումներ

Սեպտեմբերի  28-ին մեծ շուքով կնշվի Ստեփանակերտի   վերանվանման  96-րդ  տարեդարձը. սպասվում  են  մի  շարք  միջոցառումներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ստեփանակերտի   քաղաքապետի  տեղակալ Արմեն Հակոբյանն  ասել է, որ   տոնին  ընդառաջ՝    մայրաքաղաքի     մի  շարք    փողոցներում      պաստառներ  են  կպցվել:
Նրա  խոսքով՝  սեպտեմբերի 26-ին  մայրաքաղաքի N8 ավագ  դպրոցում  կազմակերպվելու  է  «Չքնաղ  իմ  Ստեփանակերտ»   խորագրով  շարադրությունների, իսկ  N3   դպրոցում՝    ասմունքի   մրցույթներ:
 «Համաձայն քաղաքի օրվա տոնակատարության կազամակերպման և անցկացման միջոցառումների ծրագրի՝ սեպտեմբերի 28-ի առավոտյան ժամը 11-ին,  տեղի  կունենա ծաղկեպսակադրություն՝  Ստեփան  Շահումյանի    հուշարձանի  պատվանդանին:   Որից  հետո   Ս. Շահումյանի անվան օղակաձև պուրակում  կազմակերպվելու  են  պլենարային  նկարչություն,   ձեռքի  աշխատանքների  ցուցահանդես-տոնավաճառ, ինչպես  նաև  բռնցքամարտի    ցուցադրական  պարապմունքներ     և  շախմատի  մրցույթ:  Միջոցառումներն  ուղեցվելու  են   Արցախի  փողային  նվագախմբի     կատարումներով: Նույն  օրը՝    մայրաքաղաքի  6-րդ  դպրոցում   տեղի  կունենա    սանտա-ուշուի   բաց    առաջնություն, իսկ   N1  կրթօջախում՝   ձյուդոյի, կիոկուշին-կարատեի   ցուցադրական  վարժություններ,  ինչպես  նաև   պարանի   ձգում,  շարային  վարժություններ  զենքով,  սպորտային  պարերի   ցուցադրություն»,-մասնավորապես ասել  է  Ա. Հակոբյանը:
 
Մեր  զրուցակիցը  տեղեկացրել  է  նաև, որ  Ստեփանակերտի  քաղաքապետարանը  կազմակերպելու է նաև    այցելություններ   մայրաքաղաքի    Մոր  և  մանկան  առողջության   պահպանման    կենտրոն  և  հարսանյաց    հանդիսությունների  սրահներ՝   շնորհավորելու  նորածիններին  և   նորապսակներին:
Փոխքաղաքապետը  նշել  է, որ  տոնական    միջոցառումները   եզրափակվելու  են   Ստեփանակերտի  մշակույթի  և  երիտասարդության  պալատում   կայանալիք  համերգային   ծրագրով:
 
Միջոցառումներին  մասնակցելու  են     ինչպես     ԱՀ  պետական    այրեր, այնպես   էլ    ՀՀ պատվիրակության  անդամներ:
 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -39-: 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search