Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում կայացել է «Կոմիտաս» երգչախմբի համերգը

Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում այսօր՝ սեպտեմբերի 24-ին, «Նաիրի» համահայկական բարեգործական հիմնադրամի և Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության համատեղ նախաձեռնությամբ «Կոմիտաս-150» հոբելյանական տարվա շրջանակներում կայացել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հայ երիտասարդաց միության «Կոմիտաս» երգչախմբի համերգը:

Ստեփանակերտում կայացել է «Կոմիտաս» երգչախմբի համերգը

Ստեփանակերտում կայացել է «Կոմիտաս» երգչախմբի համերգը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանն ասել է, որ Արցախում շարունակվում են կոմիտասյան օրերը և հերթական համերգին իրենց են միացել սփյուռքահայ բարեկամները:
Նա նշել է նաև, որ կոմիտասյան օրերի շրջանակներում մեկ այլ, բավականին մեծ ծրագիր է նախատեսվում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում, որի շրջանակներում Հայաստանի Հանրապետության բոլոր երգչախմբերը կայցելեն Արցախ և համերգներով հանդես կգան ոչ միայն Ստեփանակերտում, այլ նաև Գանձասարում:
Մեզ հետ զրույցում «Կոմիտաս» երգչախմբի խմբավար Միքայել Ավետիսյանն ասել է, որ երգչախումբն առաջին անգամ է Արցախում:
«Կյանքի բերումով 20 տարի առաջ ես տեղափոխվեցի Ամերիկա և սկսեցի շարունակել իմ մասնագիտական գործը՝ աշխատելով հայկական համայնքների երգչախմբերի հետ: Արդեն 6 տարի է աշխատում եմ Կալիֆոռնիա նահանգի հայ երիտասարդաց միության «Կոմիտաս» երգչախմբի հետ: Բազմաթիվ համերգներով հանդես ենք եկել ոչ միայն Ամերիկայի տարբեր քաղաքներում, այլ նաև Մայր հայրենիքում:Այս անգամ այցելեցինք Արցախ և շատ ուրախ ենք, որովհետև փափագում էինք լինել այստեղ՝ տեսնելու այս սուրբ հողը: Հիացած եմ այս հերոսական ազգով ու գեղեցիկ սերնդով: Որպես արվեստի մարդ ես ինձ հպարտ ու թևավորված եմ զգում տեսնելով արցախյան զարգացած մշակույթը»,-մասնավորապես ասել է նա:
Միջոցառմանը հնչել են Կոմիտասի և մի շարք հայտնի հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից:

 

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -58-:


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջաբրայիլի հոսպիտալի բժիշկները բարդ վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայողի կյանքը

Սահմանված անվանակարգերում հայտնի են բերքի տոնի հաղթողները

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Դավիթ Բաբայան

Եթե Թուրքիային չկանգնեցնենք, կկրկնվի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայդեմիր

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Սիրիայում Թուրքիայի հարձակման հետևանքով ավելի քան 130 000 մարդ փախստական է դարձել. ՄԱԿ

Search