ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ քննարկել ենք մի շարք հարցեր, որոնք վերաբերվում են մեր համագործակցությանը:
Մեր համագործակցությունը պետք է շարունակվի, որովհետև Արցախի ժողովրդի հետ ունենք ընդհանուր արժեքներ. Անդրեաս Պապախարալամպուս
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ նախագահի հետ հանդիպումից հետո այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Կիպրոսի Սթրովոլոս քաղաքի քաղաքապետ Անդրեաս Պապախարալամպուսը՝ նշելով, որ համագործակցության ընթացքում ընդլայնվելու են մշակույթի, սոցիալական ծրագրերի շրջանակները:
«Մենք հանդիպում ենք ունեցել Ստեփանակերտի քաղաքապետի, ինչպես նաև ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջությն նախարարի հետ: Կարող եմ ասել, որ մինչև հիմա ինչ աշխատանքներ իրականացրել ենք՝ այսուհետ ևս դրանք շարունակելու ենք արդյունավետ կերպով: Մենք առաջիկայում հանդիպումներ ենք ունենալու ԱՀ նախարարների հետ և նախանշելու ենք հետագա մեր անելիքների ուղղությունները: Մեր համագործակցությունը պետք է շարունակվի, որովհետև Արցախի ժողովրդի հետ ունենք ընդհանուր արժեքներ, որով էլ հենց առաջնորդվում ենք»,-մասնավորապես ասել է Անդրեաս Պապախարալամպուսը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -19-: