Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում բեմադրվել է Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան

Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն Հոթել» հյուրանոցային համալիրի հրապարակում նախօրեին Արշակ Բուրջալյանի անվան երաժշտական թատերախմբի կատարմամբ բեմադրվել է «Անուշ» օպերային ներկայացումը:

Ստեփանակերտում բեմադրվել է Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան

Ստեփանակերտում բեմադրվել է Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Վալլեքս» բարեգործական հիմնադրամի տնօրեն Վահրամ Ավագյանն ասել է, որ հիմնադրամի առաջնահերթությունների շարքում է ազգային և մշակութային արժեքների պահպանությունը:
«Ի լրումն այն շինարարական աշխատանքների, բարելավմանն ուղղված ծրագրերի, որոնք «Վալլեքս» բարեգործական հիմնադրամն իրականացնում է իր հիմնադիր «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ հարակից համայնքներում, մենք անհրաժեշտ ենք համարում տարաբնույթ միջոցառումներով մշակութային կյանքը ևս հարստացնել: Միջոցառումները դարձել են պարբերական և, հիմնադրամի հայտարարած պարտավորությունն է այս պարբերականությունը հավերժացնել: Պատմական Վարարակնի հայահունչ վերանվանման 96-ամյակի առթիվ ներկայացվում է գրական աշխարհում մեր ազգային այցեքարտը դարձած Արմեն Տիգրանյանի անմահ ստեղծագործությունը»,- նշել է Վ. Ավագյանը:
Իր հերթին Արշակ Բուրջալյանի անվան դրամատիկական թատերախմբի գեղարվեստական ղեկավար Արսեն Ղազարյանն ասել է, որ տարին հոբելյանական է, և այս ընթացքում առիթ ենք ունեցել տոնելու մեր բազմաթիվ մեծերի ծննդյան տարեդարձները:
«Սա մի յուրօրինակ խոնարհում է Հովհաննես Թումանյանի 150-ամյակին և հայկական օպերային թատրոնի հիմնադիր, ռեժիսոր Արշակ Բուրջալյանի 140-ամյակին: «Վալլեքս» բարեգործական հիմնադրամն իր գործունեության ողջ ընթացքում հանդես է եկել մշակութային նախաձեռնությունների հովանավորությամբ, որը հնարավորություն է տալիս ազգային մշակույթը ներկայացնել արցախյան հանդիսատեսին:
Պատիվ ունենք ներկայացնելու Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան: Թումանյանական պոեմի բացառիկ գեղարվեստական նկարագրողական պատկերները փորձել ենք ներդաշնակեցնել տիգրանյանական օպերայի հրաշք բեմադրության մեջ»,- ավելացերլ է Ա. Ղազարյանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -13-: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search