Artsakhpress

Հասարակական

2020 թ.-ի պետական բյուջեում տեխնոկենտրոնի ստեղծման համար պետք է նախատեսել ֆինանսավորում. Գագիկ Բաղունց

«Շարժում-88» խմբակցության պատգամավոր Գագիկ Բաղունցը Խորհրդարանի այսօր կայացած լիագումար նիստում անդրադարձել է Արցախում ԱՅ ԹԻ ոլորտի զարգացմանը:

2020 թ.-ի պետական բյուջեում տեխնոկենտրոնի ստեղծման համար պետք է նախատեսել ֆինանսավորում. Գագիկ Բաղունց

2020 թ.-ի պետական բյուջեում տեխնոկենտրոնի ստեղծման համար պետք է նախատեսել ֆինանսավորում. Գագիկ Բաղունց
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ իր խոսքում Գագիկ Բաղունցը նշել է, որ ընթացիկ ամսում Երևանում տեղի ունեցած Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին (WCIT), ինչպես իր խոսքում նշեց ՀՀ վարչապետը, Հայաստանի առջև խնդիր է դրված դառնալ համաշխարհային տեխնոլոգիական առաջնորդներից մեկը:
«ՀՀ կառավարությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը հայտարարել է ռազմավարական նշանակության: Հայկական տեխնոլոգիական գերազանցությունը ապահովելու նպատակով կառավարությունը նախատեսում է կրկնապատկել կրթական և ինստիտուցիոնալ ենթակառուցվածքների ֆինանսավորումը: Իսկ ինչպիսի՞ն է ԱՅ ԹԻ ոլորտի վիճակը Արցախում: Ցավոք նշեմ, որ կոնգրեսում, ուր Արցախը ներկայացնում էր պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, փաստորեն չեն մասնակցել Արցախում աշխատող ԱՅ ԹԻ ընկերությունների ղեկավարները և առաջատար մասնագետները՝ դրանով իսկ լուրջ հնարավորություն կորցնելով կողմնորոշվելու սրընթացորեն զարգացող ԱՅ ԹԻ ոլորտի տենդենցիաներում: Տնտեսության զարգացման կարևորագույն ուղղություններից մեկի նկատմամբ նման վերաբերմունքը արտացոլվում է նրանով, որ ծրագրավորողների թիվը Արցախում չի գերազանցում 100-ը, իսկ Հայաստանում գերազանցում է 20 հազարը: Տոկոսային հարաբերությամբ մեզ մոտ մոտ 10 անգամ քիչ է: Զբաղված լինելով 2020 թվականին Արցախում սպասվող նախագահական և խորհրդարանական ընտրություններում վերարտադրության խնդիրներով՝ Արցախի ներկայիս իշխանություններն անտեսում են ԱՅ ԹԻ ոլորտի կայացման և կրթության որակի հիմնախնդիրները: Ավելին՝ ՀՀ ղեկավարության հետ հարաբերություններում աճող քաղաքական լարվածությունը, ՀՀ իշխանությունների ոչ լեգիտիմության մասին աբսուրդի հասնող հայտարարությունները լուրջ արգելք են հանդիսանում տեխնոլոգիական և կրթական ոլորտներում մեր ռազմավարական համագործակցության համար: Կա երկու անվիճարկելի փաստ, կայացած ԱՀ փաստացի գոյություն և երկու հայկական պետությունների միացման տեսլականով վերջնական նպատակ: Դրանք պետք է լինեն ոչ թե առճակատման առարկա, այլ հանդիսանան մեկ միասնական գործընթացի երկու ափ: Իմ խորհրդակցությունները Ռուսաստանի, Հայաստանի և Արցախի ԱՅ ԹԻ ընկերությունների առաջատար մասնագետների հետ թույլ են տալիս հստակ ուրվագծել ԱՅ ԹԻ ոլորտի զարգացման ուղիները: Անհրաժեշտ է միայն իշխանությունների քաղաքական կամքը տեխնոլոգիական և կրթական առաջադիմության կոնկրետ ռազմավարական ծրագրի մշակման, մասնավորապես՝ տեխնոկենտրոնի ստեղծման հարցում: Դիմում եմ գործընկերներիս 2020 թվականի պետական բյուջեում նախատեսել համապատասխան ֆինանսավորում»,- նշել է Գ. Բաղունցը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -52-:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search