Artsakhpress

Հասարակական

Հանրապետությունում իրականացվել են բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման մի շարք աշխատանքներ. պատասխանատու

Բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման ծրագրի համար 2019 թվականի պետբյուջեից հատկացվել է 246 միլիոն 87 հազար դրամ:

Հանրապետությունում իրականացվել են բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման մի շարք աշխատանքներ. պատասխանատու

Հանրապետությունում  իրականացվել  են   բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման   մի  շարք    աշխատանքներ. պատասխանատու
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս  մասին  «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  ասել է   ԱՀ  քաղաքաշինության  նախարարության    աշխատակազմի   շինարարության  քաղաքականության  և  ծրագրերի   բաժնի  պետ   Հրաչ  Աբրահամյանը:
Նրա  խոսքով՝    ընթացիկ  տարում    շարունակվել   և   ավարտին  են  հասցվել  բազմաբնակարան   մի  շարք   շենքերի  տանիքների  վերանորոգման  աշխատանքներ:
 
«Ծրագրի  շրջանակերում Ստեփանակերտի  բազմաբնակարան տասներեք  շենքերի տանիքների ծածկերն  ամբողջությամբ      փոխվել  են:  Աշխատանքներ  են  իրականացվել   մայրաքաղաքի  Բաղրամյան 4, 6, Վազգեն Սարգսյան 15, 19, Մարտունի 59,  Սարոյան  8   (պահուստային  ֆոնդ), Մամիկոնյան 12, Մեսրոպ Մաշտոց  4բ, 4գ, 4վ, Հովհ.  Թումանյան 72, Ալեք Մանուկյան 1, 3 հասցեներում: Նույն ծրագրով վերանորոգվել  են  Ասկերան քաղաքի Ստեփանյան 8, Մարտակերտում` Ազատամարտիկների 160, Մարտունիում՝ Ստեփանյան 1, Հադրութում՝ Ստեփանյան 2 և 3, Շուշիում՝ Նիկոլ Դումանի 7 և Մուրացան  2  հասցեներում»,-ավելացրել  է  Հ. Աբրահամյանը:
Նա  նաև   նշել  է,  որ   2020  թվականին  շարունակվելու  է   բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման ծրագիրը, որի   շրջանակներում  ինչպես   Ստեփանակերտի, այնպես  էլ   շրջանների  մի  շարք  բազմաբնակարան   շենքերի   տանիքներ     ևս   փոխվելու  են:       
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55  կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -21-:
 

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտաբերվել Ստեփանակերտ քաղաքում

Կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ

COVID-19֊ը հաստատվել է Ստեփանակերտի ևս 1 բնակչի մոտ. ընդհանուր դեպքերի թիվը 115 է

Ջալալ Հարությունյանն ընդունել է ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված մի շարք սպաների

Նախագահը հաստատել է կառավարության որոշումներ

COVID-19-ը հաստատվել է Հադրութի շրջանի ևս մեկ բնակչի մոտ

Հակառակորդի  ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիվ վարքի իրական զսպող միջոցը հայոց զինված ուժերն են. Արայիկ Հարությունյանն այցելել է ՊԲ «Տիգրանակերտ» զորավարժարան

Ընթացիկ տարվա հուլիսի 1-ից սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտի առավելագույն ամսական շեմը կփոխվի

Սերգեյ Լևոնի Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Search