Artsakhpress

Հասարակական

«Ներկան անգո է, անցյալն՝ անորոշ, գալիքն՝ անստույգ». Նարեկացի

Ցեղասպանության 100-ամյա տարելիցը կպարպվեր մեծ ու փոքր միջոցառումների հերթագայության մեջ՝ դառնալով երկրների խիստ որոշակի շահերի թերևս ամենավառ արտահայտչամիջոցը, եթե, չկատարվեր այն, ինչը կատարվեց ապրիլի 12-ին` Հռոմի Սբ Պետրոսի տաճարում. մենք դասվեցինք տիեզերական գիր ունեցող ընտրյալների շարքը, աշխարհում սահմանվեց հայության նոր չափ ու կշիռ։

«Ներկան անգո է, անցյալն՝ անորոշ, գալիքն՝ անստույգ». Նարեկացի

«Ներկան անգո է, անցյալն՝ անորոշ, գալիքն՝ անստույգ». Նարեկացի

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  tert.am-ի փոխանցմամբ՝ Ճշմարիտ է՝ երկիրը հող ու քարտեզ չէ, հենց գիրն է երկիրը՝ երկրի իրական չափը։

Այսպես անգլիացիները գիտեն իրենց չափը՝ նրանք մարդկությանը Շեքսպիր են տվել, այդպես Դանթեն է բարձրացրել Իտալիան, Հոմերոսը՝ հույներին, գերմանացին ֆաշիզմից խոսող ցանկացածի բերանին կարող է գալ՝ տալով հենց միայն Գյոթեի անունը։

Մեզ համար սահմանված այս չափը նախ պարտավորություն է։ Իսկ որտե՞ղ են մեր նարեկացիագետները, ինչո՞ւ չեն երևում հրապարակներում։ Ապրիլի 12-ից հետո նրանք առնվազն պիտի գնդակոծեին բոլոր լրատվամիջոցները և ոչ ամենևին Նարեկացուն ևս մեկ անգամ փառավորելու առաքելությամբ, այլ պետությանն առաջարկելով պատվիրել գիտական կոնկրետ ուսումնասիրություններ Նարեկացու բավականաչափ անհայտ ու ենթադրական կյանքի վերաբերյալ։

Մեծ ցավ և նույնիսկ մեծ խայտառակություն է, որ մինչև հիմա մենք չգիտենք անգամ, թե որտեղ է ծնվել Նարեկացին։ Որոշ ուսումնասիրություններում Նարեկացու ծննդավայրը Ռշտունիքն է, իսկ առանձինները նրա ծննդավայրը համարում են հարևան Անձևաց գավառը, որի հոգևոր առաջնորդն էր նրա ենթադրյալ հայրը՝ Խոսրով եպիսկոպոս Անձևացին։ Ենթադրյալ, որովհետև նարեկացիագետները հոր հարցն էլ են դնում մեծ հարցականի տակ, բայց եթե առանց որևէ վավերական աղբյուրի Նարեկացու ծննդյան տարին մի քանի գիտնականի համառ պնդմամբ համարվել է 951 թվականը, բնականաբար, նույն ազատ ու անկաշկանդ ոճով էլ կարելի էր հայր ընտրել մեծ հանճարի համար։

Սակայն, ով զարմանք, Նարեկացու մահվան տարեթիվը, ընդգծված համեստությամբ, խուսափել են որոշակիացնել և ենթադրությունները տատանել են բավականին լայն ուղեծրով՝ 1003–1011 թվականներ։ Իհարկե, առանձին հեղինակների այս թեականությունը դուր չի եկել, և սրանք գերադասել են առանց դեսուդեն ընկնելու միանգամից կանգնել վերջին թվի վրա և դարձյալ տկլոր, առանց որևէ հստակ փաստի արձանագրել, որ մեծ աստվածաբանն ու փիլիսոփան մահկանացուն կնքել է իր անմահ «Մատյան ողբերգության» պոեմն ավարտելուն պես։ Իսկ որևէ վավերական սկզբնաղբյուր, պատմական հիշատակում չկա ու չկա.ամբողջը ենթադրությունների ոլորտից է՝ հենված մի քանի անձանց կուռ տրամաբանության վրա։

Աշխարհում եզակի ժողովուրդների, այն էլ հազար տարին մեկ է շնորհվում այսպիսի տիեզերածավալ հանճար ունենալ, բայց հայերս եզակի ենք նաև եզակիների մեջ, որ հազար տարին մեզ չի բավականացրել գոնե ամբողջացնել Նարեկացու կենսագրությունը։ Իսկ պաթետիկան հենց մի դատարկ տեղ է փնտրում լիուլի ինքնահաստատվելու համար։ Իհարկե, երբ չես կարողանում ստույգ ասել Նարեկացու ծննդյան և մահվան թվականը, պիտի սուրբ տեղը լցնես այսպիսի պաթոսով. «դրանով է միգուցե հաստատվում հանճարի անմահության և անվախճանության իրողությունը»։ Կամ, չկարողանալով հայտնաբերել թե ով էր, ի վերջո, Նարեկացու հայրը, քեզ և ընթերցողիդ փորձես հանգստացել այս հռետորաբանությամբ. «Նարեկացու ծնողը ոչ այլ ոք է, քան Մայր Հայաստանը»։ Որքան էլ զարմանալի է, սրանք մեջբերումներն են՝ քաղված առանձին հեղինակների գիտական աշխատանքներից, բայց պետք չէ ցցել նրանց անունները, մանավանդ որ, մենք դեռևս ոչինչ չենք ավելացրել եղածին։

«Ես՝ Գրիգորս, հետինս վարժապետներից և կրտսերս բանասերներից...».Նարեկացի

Մենք  Նարեկի երկրորդ հազարամյակ ենք մտել մեր վերածնունդը կերտողի երկրային կյանքի մասին իմանալով ճիշտ այնքան,   որքան ինքն է պատմել իր հիշատակարաններում։ Բայց Նարեկացին ի՞նչ և ինչպե՞ս է գրել իր մասին՝  «Ես՝ Գրիգորս, հետինս վարժապետներից և կրտսերս բանասերներից...»։ Ահա այսպես՝  իրեն մինչև վերջ նսեմացրած, նվաստացրած՝  որպես մեղավորների մեղավոր,  որպես ամենացածր, ամենահետին, վերջին մարդ։

Իհարկե, ի տարբերություն այսօրվա մեծատունների,  նշանավոր հոգևոր ու պետական գործիչ Ներսես Լամբրոնացին կարող էր հորից ստացած ժառանգությունը նվիրաբերել Նարեկի ձեռագրի ընդօրինակմանը, որն այսօր որպես Մատյանի ամենահին ձեռագիր ծաղկեցնում է մեր Մատենադարանը։

Սակայն ինչպես է ստացվել, որ գիտական հանրությունը հանդուրժել է անգամ դպրոցական և բուհական դասագրքեր խուժած «աշըղական» մոտիվները, երբ նույն Լամբրոնացին  նույն մատյանում  իր ձեռքով  գրել է  «Աստծո սուրբ մարդու՝ Գրիգոր Նարեկացու ինքնակենսագրականը», որի փաստական նյութը խորը հակասությունների մեջ է գրականագիտության անունից կերտված Նարեկացու կենսագրականի հետ։ Ահագին մութ պատմություն է ստացվում. եթե ընդունենք, որ Նարեկացին Վասպուրական նահանգի Ռշտունյաց գավառից էր, ապա ինչպե՞ս է նրա հայրը բոլորովին այլ՝ Անձևաց գավառից, որին մեր գրականագիտական մտքի անխոնջ մշակները  հայտնաբերելուն պես ձեռաց թոնդրակյաններին հարելու մեղադրանք են առաջադրել, ենթարկել քաղաքական հալածանքի  և տեղում՝ բանտարկել, ասել է թե՝ շուտափույթ դուրս են բերել պատասխանատվության դաշտից։  Սա համարյա այսօրվա հայկական սերիալների կուլիսն է հիշեցնում. երբ որևէ գործող անձ լքում է սերիալը և ստիպված՝ սցենարիստին  ապսպրում են շտապ սպանել նրան։ 

Բայց արդյո՞ք տարօրինակ չէ, որ մեր ամենից շատ հրատարակված ու թարգմանված, ժողովրդի համար սուրբ մասունքի արժեք ունեցող տիեզերական Գրի ու նրա ստեղծողի շուրջ այս խառնաշփոթն է տիրում։ Միգուցե, հարկ է, Նարեկը գլխի տակ պահելուց բացի, բարձրացնել դեպի գլո՞ւխը...

Հետգրություն.

Ուրախ կլինեմ արձագանքների և անգամ՝ սուր քննադատության համար։ Միգուցե այս հոդվածը ջախջախելու պատրվակով  մեր նարեկագետներն, ի վերջո,  դուրս գան  հրապարակներ և խոսեն այսօրվա, թերևս ամենագլխավոր հարցի մասին։ Չէ՞ որ նարեկագիտությունն ունեցել է  և այսօր էլ ունի մեծ երախտավորներ, որոնց  կանդրադառնանք հոդվածի Բ մասում։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search