Artsakhpress

Հասարակական

Շուշիի արհեստագործական նորակառույց ուսումնարանը սովորողներին բացառիկ պայմաններ է առաջարկում

Նոր ուսումնական տարում սովորողների համար իր դռները կբացի Շուշիի նորակառույց արհեստագործական ուսումնարանը։

Շուշիի արհեստագործական նորակառույց ուսումնարանը սովորողներին բացառիկ պայմաններ է առաջարկում

Շուշիի արհեստագործական  նորակառույց  ուսումնարանը սովորողներին  բացառիկ պայմաններ է առաջարկում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒԼԻՍԻ 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այդ մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան»-ի (ԵՄԱՈՒ) ընդհանուր տնօրեն Վասպուրակ Կարապետյանը՝ հավելելով, որ ուսումնարանը 2015-2016 ուսումնական տարվա սովորողների համար հունիսի 1-ից սկսել է ընդունելության գործընթացը:

Նրա խոսքով՝  Շուշիի արհեստագործական կրթօջախն առաջարկում է ուսումնառության ժամանակակից և եվրոպական չափանիշներին համապատասխանեցված  մանկավարժական և դասավանդման մեթոդներով   ուսուցում,  որոնք մշակվել են ֆրանսիացի և հայ մասնագետների կողմից:

Ֆրանսիայում վերապատրաստման դասընթացներն անցած, վարպետ-մասնագետների ուսուցմամբ, սովորող–աշկերտները կարող են մասնագիտանալ շինարարամոնտաժային և վերանորոգման աշխատանքների,հարդարման շինարարական աշխատանքների իրականացում, ջերմաէներգետիկ սարքավորումների և ջերմային ցանցերի մոնտաժում և տեխնիկական շահագործում, շենքերի և կառույցների սանիտարատեխնիկական սարքավորումներ մասնագիտությունների գծով:

Ուսումնարանում կկահավորվի  հինգ արհեստանոց՝   3-ը  համաշինարարական, ջերմատեխնիկական և սանիտարատեխնիկական  ու հարդարման շինարարական աշխատանքների մասնագիտությունների գծով: Վերջինս   արդեն  կգործի   նոր ուսումնական տարում, իսկ մյուս երկուսը՝    գալիք   տարի։

Արհեստագործական ուսումնարանում, որը նախատեսված է 450-500 սովորողների համար, կարող են ուսուցանել   9-րդ դասարանն ավարտած աշակերտներ:

«Այս ուսումնական տարում նախատեսում ենք ունենալ 60-90 սովորող՝  յուրաքանչյուր խմբում 20-30 աշկերտի ընդգրկմամբ: Բացի Արցախի տարբեր բնակավայրերից, մեր ընդունելության հայտարարությանն արձագանքել են նաև Սյունիքի մարզից  և առաջիկայում նախատեսում ենք հանդիպումներ ունենալ նաև այնտեղ»,-ասել  է  Վ. Կարապետյանը:

Անդրադառնալով ուսումնարանի շենքի՝ արդեն ավարտին մոտեցող շինարարական աշխատանքներին, ԵՄԱՈՒ ընդհանուր տնօրենը նշել  է, որ ներկայումս ուսումնական մասնաշենքի շինարարական աշխատանքներն ավարտման փուլում են,  և ընթանում են մոնտաժային ու շինարարական թափոնի մաքրման աշխատանքներ:

Այն, հանգամանքը, որ այս տարի  շինարարական աշխատանքները ավարտին չհասցնելու պատճառով, ուսումնարանի սովորողների համար նախատեսված հանրակացարանային մասնաշենքը չի շահագործվելու, ըստ    Վ. Կարապետյանի պարզաբանման՝   չի խոչընդոտի սովորողների  կեցության պայմանների  ապահովելուն: Մինչև հանրակացարանի շենքի շահագործման հանձնելը,  արհեստագործական ուսումնարանի սովորողները կտեղավորվեն Շուշիի հյուրանոցներում: Բացի այդ, կգործի նաև ուսանողական անվճար ամենօրյա երթուղային ավտոբուս՝ Ասկերան-Ստեփանակերտ-Շուշի երթուղով:

«Ժամանակակից բոլոր պայմաններով  ուսումնանյութական հագեցած բազայով ապահովված ուսումնարանում, ի տարբերություն մյուս ուսումնական հաստատությունների, սովորողները կկոչվեն աշկերտ։ Մեկ շաբաթ սովորելով ուսումնարանում՝ աշկերտները փորձուսուցումն անցնելու են շինհարթակներում, որի դիմաց  էլ   վարձատրվելու  են»,- ասել  է Վ. Կարապետյանը և ավելացրել, որ առաջին տարում վարձատրությունը կլինի ամսական բազային աշխատավարձի 40 տոկոսի չափով, 2-րդ տարում՝ 50 տոկոսի   չափով, իսկ երրորդում՝ 60:

Շրջանավարտները եռամյա ուսումնառության ընթացքում կստանան ամենամսյա կրթաթոշակ, իսկ ավարտին՝ պետական նմուշի դիպլոմ։ Սովորողները կապահովվեն հանրակացարանային պայմաններով, սակայն տեղերի սահմանափակ լինելու պատճառով, ովքեր չեն տեղավորվի, բնակարանային վարձավճարը կհոգա ուսումնարանը։ Ի դեպ, ուսումը վճարովի կլինի միայն արտերկրից եկածների համար:

Նշենք  նաև, որ Շուշիի արհեստագործական ուսումնարանի կառուցման հիմնաքարը դրվել է 2009 թվականին՝  ըստ  ֆրանսահայ բարերար Եզնիկ Մոզյանի կտակի  և կրում է նրա անունը: Կրթօջախի առաքելությունն է՝  պատրաստել որակյալ մասնագետներ՝ համալրելու   համար աշխատաշուկան, ուր   կա    այդ արհեստագործական մասնագիտությունների գծով    մեծ պահանջարկ:

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search