Իտալական Պարմայի «Պիեռ-Մարիա Ռոսսի» թանգարանում Հայոց ցեղասպանության թեմայով ցուցահանդես է բացվել:
Պիեռ-Մարիա Ռոսսի թանգարանում Ցեղասպանության թեմայով ցուցահանդես է բացվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒԼԻՍԻ 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: TV Parma-ի փոխանցմամբ՝ ներկայացված են գերմանացի հայտնի մարդասեր Արմին Վեգների լուսանկարները: Ցուցադրությունը տեւելու է մինչեւ օգոստոսի 2-ը:
«Վեգների լուսանկարներում պահպանվել են ողբերգության մասին վկայությունները: Նա նպատակ ուներ աշխարհին պատմել այն մասին, թե ինչ է տեղի ունեցել Անատոլիայի անապատներում: Ավելի ուշ նա փորձեց կանխել Հիտլերի գործողությունները՝ հրեաների կոտորածի առաջին ալիքից հետո 1933 թվականին նրան ուղղված նամակով»,- նշվում է ռեպորտաժում:
Ցուցահանդեսին մասնակցել է նաեւ Արմին Վեգների որդին՝ Միշա Վեգները, որը ներկայացրել է հոր մասին «Նամակ Հիտլերին» գիրքը: