Էկվադորում հակակառավարական ցույցերի ընթացքում առնվազն 83 ոստիկան է տուժել:
Էկվադորում բողոքի ցույցերի ժամանակ տուժել է ավելի քան 80 ոստիկան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Gama TV պետական հեռուստաալիքի հաղորդմամբ՝ օրինապահ մարմինների աշխատակիցներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է։
Երկրի տարբեր քաղաքներում տեղի ունեցած ցույցերի ընթացքում 43 մարդ է ձերբակալվել, փոխանցում է Gazeta-ն։
«Բողոքի ցույցերի ընթացքում բռնության մակարդակն աներեւակայելի էր», —ասել է ոստիկանության ղեկավար Պատրիցիո Պազմինոն։ Ինչպես նշվում է, ցույցերին մասնակցել են հասարակական կազմակերպությունների եւ արհմիությունների ներկայացուցիչներ։
Փայտերով եւ քարերով զինված ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել։