ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում քննադատել է իր երդմնակալության հաջորդ օրը ԱՄՆ-ում կազմակերպած զանգվածային բողոքի ցույցերը:
Դոնալդ Թրամփը քննադատել է իր դեմ ԱՄՆ-ում կազմակերպած զանգվածային բողոքի ցույցերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Երեկ դիտում էի ցույցերը, եւ ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ մեր երկրում հենց նոր ընտրություններ են կայացել: Ինչու՞ այդ մարդիկ չեն քվեարկել»,- գրել է Թրամփը:
Նա նաեւ գրել է, որ հայտնի մարդիկ գործը փչացրել են՝ նկատի ունենալով ցույցին տարբեր աստղերի մասնակցությունը:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում մոտ 2 մլն մարդ ցույցի էր դուրս եկել՝ ընդդեմ Թրամփի: