Artsakhpress

Քաղաքական

Մտածում ենք այլընտրանքային ուղիներ կառուցել՝ Սարսանգի ջուրը մեր հողօգտագործողներին հասցնելու համար. ԼՂՀ վարչապետ

«Մենք պատրաստ ենք համագործակցել ադրբեջանական կողմի հետ՝ Սարսանգի ջրային ռեսուրսների օգտագործման հարցում:

Մտածում ենք այլընտրանքային ուղիներ կառուցել՝ Սարսանգի ջուրը մեր հողօգտագործողներին հասցնելու համար. ԼՂՀ վարչապետ

Մտածում ենք այլընտրանքային ուղիներ կառուցել՝ Սարսանգի ջուրը մեր հողօգտագործողներին հասցնելու համար. ԼՂՀ վարչապետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 29, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Armtimes.com-ի հարցին ի պատասխան,  անդրադառնալով նախօրեին ԵԽԽՎ-ում ընդունված բանաձեւին, երեկ այսպիսի հայտարարություն է արել ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը:

Ըստ վարչապետի, Բաքուն ինքն է խնդիր ստեղծում այդ առումով՝ չհամաձայնելով Ղարաբաղի հետ որեւէ տիպի համագործակցության: Ինչպես տեղեկացրել ենք՝ ԵԽԽՎ-ն նախօրեին 98 «կողմ», 71 «դեմ», 40 «ձեռնպահ» ձայներով ընդունեց վերը նշված զեկույցը, որ վերաբերում էր ԼՂՀ Մարտակերտի շրջանում գտնվող Սարսանգի ջրամբարին: Արդյոք հնարավորություն կա՞ Սարսանգի ջուրը հասցնել մինչեւ Ադրբեջան, ո՞ր դեպքում է դա հնարավոր: Այս թեմայով մեր հարցերին երեկ պատասխանել է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը:

- Պարոն Հարությունյան, Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում երեկ ընդունվեց «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» վերնագրով զեկույցը: Բանաձեւում մի շարք մեղադրանքներ են ներկայացվում հայկական կողմին: Որքանո՞վ են դրանք իրական: Ձեզ համար հասկանալի՞ է, թե որոնք են Սարսանգի ջրամբարի հարցում Ադրբեջանի պահանջները:

- Ինչպես բազմիցս հայտարարել եւ ապացուցել ենք, այդ մեղադրանքներն ընդհանրապես իրական չեն: Մենք պատրաստ ենք համագործակցել ադրբեջանական կողմի հետ՝ Սարսանգի ջրային ռեսուրսների օգտագործման հարցում, սակայն Բաքուն, չհամաձայնելով որեւէ տիպի համագործակցության, փաստացի ինքն է խնդիր ստեղծում իր գյուղացիների համար: Տեղեկացնեմ, որ այսօր էլ Սարսանգի ջուրը գնում է դեպի ադրբեջանական տարածք, սակայն իրենց դժգոհության պատճառն այն է, որ ամառվա սեզոնին սկսում ենք կուտակել ջուրը ջրամբարում, որ օգտագործենք այն ՀԷԿ-երի աշխատանքի համար: Իսկ եթե ամառն էլ իրենց ջուր տանք, ապա չենք կարող էլեկտրաէներգիա ստանալ Սարսանգի վրա կառուցված ՀԷԿ-երից: Այսինքն, խնդիրը զուտ տեխնիկական է, որը հնարավոր չէ լուծել՝ առանց Բաքվի քաղաքական կամքի:

- Համագործակցության որեւէ տարբերակ հնարավո՞ր է, որ Ադրբեջանը եւս կարողանա օգտվել Սարսանգի ջրամբարից:

- ԵԽԽՎ պատգամավորներն ու ադրբեջանցիները մեկընդմիշտ պետք է հիշեն, որ երբ Ադրբեջանը պատրաստ լինի իր վերահսկողության տակ գտնվող ջրանցքը վերականգնել եւ շահագործել թե՛ իր, թե՛ ԼՂՀ հողատարածքների համար, այն ժամանակ ադրբեջանցի գյուղացիները զրկված չեն լինելու Սարսանգի ջրից: Այդ պարագայում, մենք ամառվա սեզոնին կզոհաբերենք Արցախի էներգետիկ շահը մեր հողատարածքները ոռոգովի դարձնելու համար: Համագործակցության միակ եզրը դա է, քանի որ անգամ խիստ ցանկության պարագայում մենք չենք կարող ջուր մատակարարել իրենց ցանկացած ժամանակացույցով: Բացի դրանից, ո՞վ պետք է բարձրաձայնի Արցախի գյուղացիների զրկանքների մասին, երբ Ադրբեջանի չհամագործակցության պատճառով իրենք եւս չեն օգտվում Սարսանգի պաշարներից: Ի դեպ, պաշտոնական Ստեփանակերտը քանիցս միջնորդների միջոցով եւ հրապարակային համագործակցության առաջարկ է արել Բաքվին, սակայն, ինչպես տեսնում ենք, ապարդյուն: Նշեմ, որ համագործակցության դռները դեռեւս բաց են, Ադրբեջանը եթե իրոք մտահոգված է իր գյուղացիների ճակատագրով, պետք է չհապաղի, այլապես որոշ ժամանակ անց ուշ կլինի:

- Տարիներ առաջ կարծեմ մի նախագիծ է մշակվել, որով նախատեսվում էր Սարսանգի ջրամբարի ջուրը հասցնել Ղարաբաղի Մարտակերտի, Ասկերանի եւ Մարտունու շրջանի հողօգտագործողներին: Ո՞ր դեպքում է հնարավոր այդ նախագծի իրականացումը: Ի՞նչն է խանգարում դա կյանքի կոչել:

- Հաշվի առնելով Բաքվի կոշտ ու չհամագործակցային վարքը՝ մենք վաղուց մտածում ենք այլընտրանքային ուղիներ կառուցել՝ ջրամբարի ջուրը մեր հողօգտագործողներին հասցնելու համար: Ոչ մի էական խնդիր չկա այդ նախագծի իրագործման ճանապարհին, բացառությամբ ֆինանսական միջոցների սղությունից: Մենք այժմ աշխատում ենք համապատասխան միջոցներ ներգրավելու ուղղությամբ, եւ, հուսամ, ոչ ուշ ապագայում ստիպված չենք լինելու սպասել Ադրբեջանի համագործակցությանը:

- Խնդրում եմ անդրադարձեք նաեւ բանաձեւի քաղաքական նշանակությանը: Որքան էլ հեղինակը փորձում էր խնդիրը ներկայացնել որպես բնապահպանական, հումանիտար հարց, այնուամենայնիվ պարզ էր, որ հարցը շահարկվում է ԼՂ հակամարտության հարցով Մինսկի խմբի գործունեությունը ստվերելու համար: Ըստ ձեզ, ի՞նչ քաղաքական հետեւանք կարող է ունենալ բանաձեւը:

- ԵԽԽՎ այս բանաձեւն այնքան բնապահպանական եւ հումանիտար բնույթի է, որքան տափակ է երկրագունդը: Եթե հումանիտար հարց են բարձրացնում, ապա ինչո՞ւ ԼՂՀ քաղաքացիների նույնական զրկանքների մասին ընդհանրապես խոսք չկա: Միանշանակ է, որ բանաձեւը քաղաքական դրդապատճառներ ունի, եւ Ադրբեջանը փորձել է առավելագույնս օգտագործել այն քարոզչական եւ դիվանագիտական ճնշման համար: Իհարկե, դրա նպատակներից մեկն էլ Մինսկի խմբի գործունեությունը ստվերելն էր՝ ցուցադրելով նրա հանդեպ պաշտոնական Բաքվի դժգոհությունը: Այնուամենայնիվ, չեմ կարծում, թե դա որեւէ լուրջ ազդեցություն կգործի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի վրա, մանավանդ որ ԵԽԽՎ բանաձեւերը զուտ քարոզչական նշանակություն ունեն, իսկ ԵԽԽՎ-ն, որպես կառույց, գնալով հեղինակազրկվում է այսպիսի տխրահռչակ բանաձեւերի պատճառով:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search