Կառավարությունն այսօր փոփոխություն է կատարել հողօգտագործողներին պետական աջակցություն տրամադրելու կարգում:
Գյուղոլորտի շուրջ 15 միջոցառումների համար կհատկացվի ավելի քան 4 մլրդ դրամ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ փոփոխության նպատակը սև ցել կատարողներին պետական աջակցության ցուցաբերումն է՝ «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի հանդեպ ունեցած պարտավորությունների մարման եղանակով: Մինչ այդ պետական աջակցությունը նախատեսված էր միայն սև ցելի մշակության և խնամքի համար ծախսված գումարի մասնակի փոխհատուցման կամ այդ գումարին համարժեք քանակության աշնանացան ցորենի սերմի կամ հանքային պարարտանյութերի տրամադրման ձևով: