Բուսասանիտարիայի տեսչության կողմից բուսական ծագում ունեցող սննդամթերքի վաճառակետերում իրականացվել են 90 դիտարկումներ:
Բուսասանիտարիայի տեսչության կողմից դիտարկումներ են իրականացվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին այսօր կայացած մամլո ասուլիսին ասել է սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Լևոն Սարգսյանը և նշել, որ հայտնաբերված խախտումների մասով տրված բոլոր հանձնարարականները ժամանակին կատարվել են, վաճառքից էլ հանվել են տնական պայմաններում պատրաստված պահածոները։ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի խոսքով՝ բացատրական աշխատանքներ են տարվել պարարտանյութերի օգտագործման նորմերի մասով, ուսումնասիրվել վերջնական արտադրանքում կառավարության կողմից հաստատված նիտրատների թույլատրելի մնացորդային քանակը: «Արդյունքում՝ 6 տնտեսավարողներից 4-ի մոտ առաջին անգամ արձանագրվել է նորմաներին համապատասխան արտադրանք. դրանց արտադրածը կազմել է 400 հազար կգ-ից ավելին: 2 տնտեսվարողների մոտ էլ այն խախտված է եղել 20 տոկոսով: Նշված 4 տնտեսավարողներին ծառայության կողմից տրվել են համապատասխան շնորհակալագրեր»,-նշել է ՍԱՊԾ պետը: Ըստ Լ. Սարգսյանի՝ ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի և ԼՂՀ դատախազության կողմից սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքներով իրականացրած աշխատանքներում ծառայության կողմից որևէ խախտում չի հայտնաբերվել: