Սիրիայի ԱԳ նախարարությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և գլխավոր քարտուղար Պան Գի Մունին կոչ է արել արձագանքել Հոմսի կրկնակի ահաբեկչությանը, քանի որ Սիրիայի իշխանությունների կարծիքով՝ դա կատարվել է երկրում ճգնաժամի կարգավորման խափանման նպատակով:
Սիրիայի ԱԳ նախարարը ՄԱԿ-ին կոչ է արել արձագանքել Հոմսի ահաբեկչությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին հայտնում է RIA Novsoti-ն՝ հղում կատարելով Սիրիայի ԱԳ նախարարության հայտարարությանը:
«Սիրիայի կառավարությունը ՄԱԿ-ի ԱԽ-ին խնդրում է անհապաղ և կտրուկ դատապարտել այդ ահաբեկչական հանցագործությունները, ինչպես նաև պահանջում է կատարել խաղաղության և միջազգային անվտանգության պաշտպանության իր պարտավորությունները, կիրառել զսպող միջոցառումներ ահաբեկչության հովանավորների դեմ` այդ թվում Սաուդյան Արաբիայի և Կատարի»,- ասված է հայտարարության մեջ:
Սիրիայի Հոմս քաղաքի կենտրոնում փետրվարի 21-ին տեղի է ունեցել 2 պայթյուն: Վերջին տվյալներով՝ կրկնակի ահաբելչության զոհերի թիվը հասել է 46-ի: