Վրաստանի նախարարների կաբինետում գարնանը կադրային փոխատեղումներ են սպասվում:
Վրաստանի կառավարությունում փոփոխություններ են պլանավորվում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունում հնարավոր փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվությունը հաստատել Է «Վրացական երազանք» կառավարող կոալիցիայի անդամ Էկա Բեսելիան, որը սակայն ձեռնպահ Է մնացել կոնկրետ տեղեկություններ հայտնելուց:
2015 թվականի վերջին վարչապետի պաշտոնից Իրակլի Ղարիբաշվիլիի անսպասելի հրաժարականից հետո կառավարության նոր ղեկավար Գեորգի Կվիրիկաշվիլին նախարարների կաբինետը գործնականում առանց փոփոխությունների Է թողել:
«Ես չգիտեմ՝ դա մարտին, թե ապրիլին Է պլանավորված: Թե երբ կառավարության ղեկավարը որոշում կընդունի այն անհրաժեշտ փոփոխությունների վերաբերյալ, որոնք կառավարությանը հարկավոր են ավելի արդյունավետ աշխատանքի կամ նորացման համար, դեռեւս հայտնի չԷ»,-»Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերում ասել Է մեծամասնությունից պատգամավոր Էկա Բեսելիան:
ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվության համաձայն՝ Նոդար Խադուրին կթողնի ֆինանսների նախարարի պաշտոնը, իսկ նրա փոխարեն կնշանակեն Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Դմիտրի Կումսիշվիլիին:
Էկոնոմիկայի նախարարի պաշտոնի համար քննարկվում Է ԱԳ նախարարության գործող ղեկավար Միխայիլ Ջանելիձեի թեկնածությունը, որն ավելի վաղ չորս տարի աշխատել Է Էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնում: Իսկ գլխավոր դիվանագետի պաշտոնը, ըստ ԶԼՄ-ների կանխատեսումների, կզբաղեցնի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Դավիդ Զալկալիանին: