2015 թվականին Լեռնային Ղարաբաղ է այցելել 16.5 հազար օտարերկրյա զբոսաշրջիկ։
2015 թվականին Լեռնային Ղարաբաղ է այցելել 16.5 հազար օտարերկրյա զբոսաշրջիկ. Սերգեյ Շահվերդյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին մարտի 21-ին Երեւանում լրագրողներին ասել է ԼՂՀ էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Շահվերդյանը։
Նրա խոսքով՝ մի քանի տարի շարունակ այդ այցելությունների թիվը տարեկան 30-40 տոկոսով աճում էր։ 2014 թվականին այդ աճը դանդաղել էր մինչեւ 13 տոկոս, սակայն 2015-ին ցուցանիշը նորից աճել է։ «Իսկ եթե խոսենք Հայաստանի Հանրապետությունից եւ Սփյուռքից ժամանող զբոսաշրջիկների մասին, ապա այդ թիվը շատ ավելի մեծ է»,- ասել է Շահվերդյանը։
Արտասահմանյան երկրներից ԼՂՀ են ժամանում հիմնականում Ռուսաստանից, այցելուների մեծ մասը ծագումով հայեր են։ Երկրորդ տեղում է ԱՄՆ-ը, հետո՝ եվրոպական երկրները։