Հայաստան հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել բելառուսական «Прессбол» ամսագրին, որի ժամանակ կիսվել է Բելառուսի հավաքականի առաջատար Ալեքսանդր Գլեբի մասին իր կարծիքով:
Որոշ բաներ սովորել եմ Գլեբի խաղին հետևելով. Հենրիխ Մխիթարյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Հիանում էի Գլեբի խաղով, ընդ որում ոչ միայն «Արսենալում», այլ նաև «Շտուտգարտում» ու «Բարսելոնայում»: Հիշում եմ, թե նա տեխնիկապես որքան լավ էր պատրաստ: Ալեքսանդրը բելառուսական ֆուտբոլի լեգենդն է:
Գլեբն արագաշարժ չէր, սակայն գնդակի հետ արագ էր վարվում: Նրա խաղերը շատ եմ դիտել և որոշ բաներ սովորել»,- ԹԵՐԹ.ամ-ի փոխանցմամբ՝ ասել է 27-ամյա ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ մարտի 25-ին կայացած Հայաստան - Բելառուս ընկերական խաղն ավարտվել է 0:0 հաշվով, որին Գլեբը չի մասնակցել վնասվածքի պատճառով: