Artsakhpress

Սփյուռք

Սան Պաուլոյի հայերը կնպաստեն Ֆրանկու դա Ռոշայի և Ստեփանակերտի համագործակցության ակտիվացմանը

Բրազիլիայի Սան Պաուլո նահանգի հայերը ջանքեր են գործադրելու քույր քաղաքներ դարձած Ֆրանկու դա Ռոշայի և Ստեփանակերտի հարաբերություններն ակտիվացնելու համար:

Սան Պաուլոյի հայերը կնպաստեն Ֆրանկու դա Ռոշայի և Ստեփանակերտի համագործակցության ակտիվացմանը

Սան Պաուլոյի հայերը կնպաստեն Ֆրանկու դա Ռոշայի և Ստեփանակերտի համագործակցության ակտիվացմանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասել է «Հայ երիտասարդաց ֆիդայիններ արհեստավարժ ֆուտբոլի ակումբ»-ի, Բրազիլիայի Առևտրի հայկական պալատի հիմնադիր Սարգիս Կարամեկիանը:

«Ինչպես գիտեք, 2016 թվականի փետրվարի 3-ին Բրազիլիայի Ֆրանկու դա Ռոշա քաղաքի ավագանին միաձայն ընդունել է որոշում Ստեփանակերտը և Ֆրանկու դա Ռոշան քույր քաղաքներ հռչակելու մասին՝ նրանց միջև բարեկամական կապեր հաստատելու նպատակով։ Այդ գործում մեծ ազդեցություն ունեցավ մեր կազմակերպությունը՝ «Հայ երիտասարդաց ֆիդայիններ արհեստավարժ ֆուտբոլի ակումբ»-ը, արցախցի Սամվել Գաբրիելյանը: Մենք այժմ տարբեր ծրագրեր ենք իրականցնելու Արցախի հետ հարաբերություններն ատիվացնելու ուղղությամբ: Համագործակցությունը կարող է լինել թե զբոսաշրջության, թե առևտրի, թե մշակույթի, թե սպորտի ուղղություններով»,-ասել է Սարգիս Կարամեկիանը:

Որոշման նախագիծը ներկայացվել է Ֆրանկու դա Ռոշայի քաղաքային խորհրդի անդամ Անտոնիո Լոպես դա Սիլվայի և հաստատվել քաղաքապետ Ֆրասիսկու Դանիել Սելեգիմ դե Մորաիսի կողմից։ Օրերս Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի շնորհակալական նամակը փոխանցվեց Անտոնիո Լոպես դա Սիլվային:

Սարգիս Կարամեկիանի խոսքով, Բրազիլիան մեծ շուկա է և բոլոր հնարավորությունները կան, որ Արցախի ապրանքներն իրենց տեղը գտնեն: Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվելու Բրազիլիայի Առևտրի հայկական պալատի կողմից:

Բրազիլիան 200 մլն բնակչություն ունի, որից միայն շուրջ 50 միլիոնը Սան Պաուլոյում են ապրում: Ստեփանակերտի հետ քույր քաղաք դարձած Ֆրանկու դա Ռոշայում 150 հազար բնակչություն կա: «Այսինքն՝ շուկան մեծ է: Մտածում ենք հայկական ճաշատեսակները, քաղցրեղենն այստեղ առավել ճանաչելի դարձնել, մանավանդ, որ հայկական խոխանոցի սիրահարների թիվն ավելանում է: Բրազիլացիները սիրում են համեղ կերակուրներ, մենք էլ առիթը կօգտագործենք և հայկական խոհանոցը հասարակության լայն շրջանակում կներկայացնենք»,-ասել է  Սարգիս Կարամեկիանը: Ըստ նրա՝ անհրաժեշտ է Ֆրանկու դա Ռոշայում Ստեփանակերտի հետ համատեղ մշակութային միջոցառումներ իրականացնել: Միմյանց մշակույթը, ավանդույթներն ու սովորույթները ճանաչելի դարձնել:

Վերջին տվյալներով, Սան Պաուլոյում 50 հազար հայ է ապրում: Լիարժեք դրսևորովելու համար հայկական համայնքն ունի անհրաժեշտ պայմաններ: Արդեն 31 տարի է գործում է «Հայ երիտասարդաց ֆիդայիններ արհեստավարժ ֆուտբոլի ակումբ»-ը: Սարգիս Կարամեկիանի խոսքով, այն պրոֆեսիոնալ ֆուտբոլի ակումբ է:

Հայկական համայնքն ունի նաև հայերենով ռադիո հաղորդում, որը կոչվում է «Հավերժական Հայաստան»: Այն արդեն 10 տարեկան է: «Հաղորդումը նախ հայկական համայնքին հայերեն խոսք փոխանցելու լավ հնարավորություն է: Դրանից բացի, Հայաստանին, Արցախին վերաբերող լուրերն ենք ներկայացնում: Այն ամբողջությամբ ծառայում է Բրազիլիայի հայկական համայնքին »,-ասել է Սարգիս Կարամեկիանը: Խոսելով լեզվի պահպանման խնդրի մասին` Սարգիս Կարամեկիանը նշեց, որ շատ դժվար է: Ըստ նրա` գլոբալացող ժամանակաշրջանում համայնքը պետք է շատ զորավոր լինի` պատմությունը, մշակույթը պահպանելու, նոր սերունդրերին փոխանցելու համար:

«Հիմնականում հայկական ընտանիքներում աշխատում են հայերեն խոսել: Ես իմ ծնողներից եմ հայերեն սովորել, մինչև այսօր մենք ընտանիքում միմյանց հետ հայերեն ենք խոսում: Այդ մոտեցումը կիրառում եմ իմ զավակների դեպքում: Իմ երեխաները նույնպես հայերեն են խոսում: Մենք Սան Պաուլոյի կենտրոնում ունենք հայկական դպրոց, բայց քաղաքը մեծ է, այնտեղ հասնելու համար երկար ժամանակ է պահանջվում հետևաբար, լեզուն հիմնականում պահպանվում է ընտանիքներում»,-հավելել է Սարգիս Կարամեկիանը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search