Կրեմլում հայտարարել են, որ ռուսական Սու-24 օդանավի միջադեպից հետո Անկարան ոչ մի քայլ չի արել ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման համար:
Սու-24-ի միջադեպից հետո Անկարան ոչ մի քայլ չի արել ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման համար. Պեսկով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:«Դա դեռեւս չի եղել, դեռ այդ ուղղությամբ ակնարկեր չեն արվել, ինչի կապակցությամբ կարելի է միայն ցավակցանք հայտնել»,- լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը եւ նշել, որ Անկարան Թուրքիայի խոցած օդանավի համար մեղքն ընդունելու մասին որեւէ կողմնակի ակնարկ չի արել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Բացարձակապես պարզ է, թե Անկարայից ինչ էր սպասում ռուսական կողմը կատարվածից հետո»,- ասել է Պեսկովը։